3 հայ ըմբիշ կպայքարի ԵԱ բրոնզե մեդալների համար![]() 21 հունիսի 2016 - 18:17 AMT PanARMENIAN.Net - Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության մեկնարկային օրը մրցագորգ են դուրս եկել 50 կգ, 66 կգ, 74 կգ և 96 կգ քաշային կարգ ունեցող հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականի անդամներ Սերգեյ Սիմոնյանը (50 կգ), Գևորգ Խումարյանը (60 կգ) և Արման Բաղդասարյանը (74 կգ) կպայքարեն բրոնզե մեդալների համար, տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն: Սերգեյ Սիմոնյանի մրցակիցն իտալացի Ջիովանի Ֆրենին է: 60 կգ քաշային Խումարյանը կպայքարի ուկրաինացի Ալեքսնադր Խրուշին հետ, իսկ 74 կգ քաշային Բաղդասարյանը ուժերը կչափի թուրք Սերքան Աքոյունի հետ: 96 կգ քաշային Վարշամ Մակարյանը պարտվել է մեկնարկային գոտեմարտում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |