Լևոն Հայրապետյանն իրանական ակումբ է տեղափոխվել

Լևոն Հայրապետյանն իրանական ակումբ է տեղափոխվել

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի պաշտպան Լևոն Հայրապետյանը նոր խաղաշրջանում հանդես կգա Թեհրանի «Պայկան» ակումբում:

Ինչպես տեղեկացնում է A1+-ը՝ հղում անելով իրանական ակումբի պաշտոնական կայքէջին, հայ ֆուտբոլիստի հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր:

Ավելի վաղ իրանական «Պադիդեն» հայտարարել է Հայաստանի հավաքականի ու Երևանի «Փյունիկի» պաշտպան Վարազդատ Հարոյանի հետ պայմանագիր կնքելու մասին: Իրանի ավարտված մրցաշրջանում «Պադիդեն» վաստակած 39 միավորով զբաղեցրել է 10-րդ տեղը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---