«Գահերի խաղի» աստղերն ավելի շատ կվաստակեն հաջորդ սերիաների համար22 հունիսի 2016 - 12:46 AMT PanARMENIAN.Net - «Գահերի խաղը» հեռուստասերիալը մեծ հաջողություն է վայելում հանդիսատեսի շրջանում, ինչն անդրադառնում է կաբելային HBO ալիքի ֆինանսական վիճակի վրա: Հեռուստաալիքն իր հերթին շահույթից մաս է հանում սերիալի աստղերին: Փիթեր Դինքլերն, օրինակ, որը Տիրիոն Լանկաստերի դերակատարն է, Քիթ Հարրինգթոնը (Ջոն Սնոու), Լինա Հիդին (Սերսեյա Լանիսթեր), էմիլիա Քլարկը (Դեյներիս Տարգարիեն) և Նիկոլայ Կոստեր Վալդաուն (Ջեյմս Լանիստեր) նոր պայմանագրեր են կնքել, որոնց համաձայն նրանց հոնորարները սերիալի հաջորդ սերիաներում կբարձրանան: Դերասանները $500.000 կստանան 7-րդ և, որոշ տվյալներով, 8-րդ էպիզոդի յուրաքանչյուր սերիայի համար, հայտնում է AceShowbiz-ը հոլիվուդյան Deadline.ինսայդերի վրա հղումով: Ըստ նախորդ պայմանագրի, որոնք աստղերը կնքել էին 2014-ին, նրանք մեկ սերիայի համար ստանում էին $300.000: Սակայն պայմանագրերի վերակնքումը դեռ չի երաշխավորում, որ բոլոր առանցքային դերակատարները «կհասնեն» ավարտին. 7-րդ եթերաշրջանի առաջին սերիաներն արդեն կան սինոպսիսների տեսքով: Իսկ 8-րդ եթերաշրջանը, ասում են, վերջինն է լինելու: Երկու վերջին հատվածներն ավելի կարճ կլինեն` 7-ում կլինի 7 սերիա, 8-ում` ընդամենը 6: HBO ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններից: «Գահերի խաղն» ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառցի ու Հրի երկը» վիպաշարի հիման վրա նկարահանվող հեռուստասերիալ է: Նախագիծը ղեկավարում են Դեվին Բենիոֆն ու Դենիել Վայսը, նկարահանումներն ընթանում են Իսլանդիայում, Մալթայում, Մարոկոյում, Խորվաթիայում, Հյուսիսային Իռլանդիայում: Սերիալը ցուցադրվում է 2011-ից, 2016-ի դրությամբ նկարահանված է 6 եթերաշրջան: Նախագիծը բազմաթիվ հեռուստատեսային մրցանակների է արժանացել, միաժամանակ հաճախ քննադատվում է բաց կամ դաժան տեսարանների ցուցադրության համար: Ընթերցեք նաև. «Գահերի խաղի» նոր սերիայի ցուցադրությունը խափանել է HBO սերվերները Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |