ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հունիսի 23-ին կքննարկի ՀՀ-ին օգնության հատկացման հարցը22 հունիսի 2016 - 15:04 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 23-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կքննարկի արտաքին հատկացումների, այդ թվում Հայաստանին, հարցերը: Ներկայացուցիչների պալատի ենթահանձնաժողովին հանձնարարված է կազմել 2017-ի ֆինանսական տարում Հայաստանին ցուցաբերվող արտաքին օգնության օրինագիծը և ներկայացնել Կոնգրեսին ու Սենատին, հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA): Սենատում օրինագծի քննարկման ամսաթիվը չի հաստատված, սակայն, ակնկալվում է, որ հավանաբար սկզբնական քննարկումը Կոնգրեսի երկու պալատում տեղի կունենա մոտ ապագայում: ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ արտաքին օգնության գերակա ուղղությունների թվում նշել է Լեռնային Ղարաբաղին առնվազն 5 մլն դոլար ֆինանսական օգնությունը, որն ուղղված է լինելու հումանիտար և զարգացման ծրագրերին, այդ թվում՝ Լեդի Քոքսի վերականգնողական կենտրոնի արդիականացմանն ու ընդլայնմանը: Բացի այդ, առաջարկվում է զրոյացնել Ադրբեջանին ԱՄՆ կողմից հատկացվող օգնությունը, քանի դեռ այդ երկրի նախագահը համաձայնություն չի տվել դիպուկահարներին և ծանր զինատեսակները հետ քաշելու մասին սենատորներ Ռոյսի և Էնգելի պայմաններին: Առաջարկվում է Հայաստանին առնվազն 40 մլն դոլար հատկացնել առևտրային և ներդրումային հարաբերությունների զարգացման համար և արտահերթ կարգով առնվազն 10 մլն դոլար հատկացնել Մերձավոր Արևելքից Հայաստան ժամանած մոտ 20 հազար սիրիացիներին տեղավորելու համար: Ավելի վաղ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Թոմաս Մելիան հայտարարել է, որ 2017-ին Սպիտակ տան կողմից առաջարկված պետբյուջեի նախագծի համաձայն, Հայաստանին ուղղվող ամերիկյան օգնությունը պետք է աճի 22 տոկոսով, կազմելով 22 միլիոն դոլար: Դրանից բացի Միացյալ Նահանգները 3 միլիոն դոլարից ավելի տրամադրելու է Հայաստանի ռազմական և իրավապահ համակարգերի զարգացման համար: 2016-ի փետրվարին ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը (ANCA) դիմել է Միացյալ Նահանգների իշխանություններին` պահանջելով ավելացնել Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին տրամադրվող ֆինանսական օգնության չափը, ինչպես նաև ամրապնդել հայ-ամերիկյան առևտրային կապերը: ANCA-ի պահանջները ներկայացվել են այն բանից հետո, երբ նախագահ Բարաք Օբաման հրապարակել է 2017 ֆինանսական տարվա բյուջեի նախագիծը:Օբամայի առաջարկով՝ Հայաստանին որպես տնտեսական օգնություն պետք է տրամադրվի $22.412.000, ինչը 22%-ով բարձր է նախորդ տարվա հատկացումից: Ինչ վերաբերում է հարևան Ադրբեջանին, ապա Միացյալ Նահանգների նախագահն առաջարկել է այդ երկրին տրամադրել $10.936.000: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը Հնագիտական հուշարձանների տարածքում, այդ թվում՝ Կարմիր բլուրում, պեղումների թույլտվություններ են տրվել Խոսքը 32 հուշարձանի մասին է Փոխվարչապետ․ «Զվարթնոցի» նոր տերմինալի նախագիծ կա, բայց բարդություններ կան Նա նշել է, որ նոր տերմինալի նախագծի արժեքը մոտ 450 մլն եվրո է կազմում «Երևանի ավտոբուսի» վարորդները գործադուլ են անում․ Քաղաքապետարանը դա համարում է սաբոտաժ Վարորդները բողոքում են նոր ղեկավարության դեմ |