Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը ցավակցություն է հայտնել Անդրանիկ Մարգարյանի մահվան կապակցությամբ

PanARMENIAN.Net - Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանին Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հանկարծահաս մահվան կապակցությամբ: «Հայաստանը կորցնում է մի պետական գործչի, որը երկար տարիների ընթացքում մեծ դեր է ունեցել իր երկրի համար եւ Հայաստանի պատմության մեջ մնայուն տեղ կզբաղեցնի: Վերջերս Երեւանում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ ես առիթ ունեցա ճանաչել եւ գնահատել նրան որպես հմուտ եւ փորձառու քաղաքական գործիչ: Ընդունեք իմ խորին ցավակցությունները Ձեզ, Ձեր կառավարությանը եւ Հայաստանի քաղաքացիներին»,-ասվում է Գերմանիայի ԱԳՆ ղեկավարի ուղերձում:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---