Պատգամավոր. Նախագահների հանդիպումը ժամանակավոր խաղաղության է բերել![]() 22 հունիսի 2016 - 14:22 AMT PanARMENIAN.Net - Սանկտ Պետերբուրգում կայացած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումով ձեռք է բերվել ժամանակավոր խաղաղություն: Այս կարծիքն է հայտնել ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանը: Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացել է ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն: «Հանդիպումը կառուցողական ու օգտակար էր այն առումով, որ հնարավորություն ընձեռնվեց պահպանել հրադադարի ռեժիմը: Հանդիպումից հետո Ֆրանսիայի դեսպ անը հայտարարեց, որ նախագահների հաջորդ հանդիպումը Ֆրանսիան կկազմակերպի: Ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանը հասկացավ, որ ինքը միակողմանիորեն չի կարող հարձակվել ԼՂՀ ՊԲ-ի վրա ու հասնել հաղթանակի: Ադրբեջանի թիկունքում Թուրքիան է կանգնած ու վերջինիս ռազմական գործողությունների հրահրողը Թուրքիան էր»,-ասել է Մելիքյանը: ՀՀԿ-ական պատգամավորը հանդիպումն օգտակար է համարում նաև այն առումով, որ նախագահների համատեղ հայտարարության մեջ ներառվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի դիտորդների թվի ավելացումը, գրում է Haynews.am-ը: Կարդացեք նաև՝ Շարմազանովը՝ նախագահների հանդիպման մասին. Հարաբերական հանգիստ ապահովելու համար օգտակար էր Նալբանդյան. Եռակողմ հանդիպումից առաջ զորավարժություններ անցկացնելը կառուցողական չէ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |