Վիրաբյան. Վատիկանի արխիվներից օգտվելու հարցը պետք է քննարկել Պապի այցի շրջանակում![]() 22 հունիսի 2016 - 16:28 AMT PanARMENIAN.Net - Աշխարհի ցանկացած ժողովրդի մասին Հռոմի պապի արխիվում կան տեղեկություններ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, հայտնում է Tert.am-ը: Ըստ նրա, խնդիրն այն է, որ այդ արխիվում հսկայածավալ տեղեկատվությունը կարգավորված չէ։ Նրա խոսքով՝ հայոց պատմության էջերը այնտեղ ևս իրենց բաց և մութ էջերն ունեն: «Մենք 3-4-րդ դարից հարաբերվել ենք Հռոմի պապի հետ մինչև մեր օրերը: Բայց մեզ ամենից շատ հետաքրքրում են Հայոց ցեղասպանության հետ կապված փաստաթղթերը: Քանի որ Հռոմի պապը աշխարհի բոլոր երկրներում ունի աշխարհի գրեթե բոլոր երկրներում ունի իր ներկայացուցիչը՝ դիվանագետի կարգավիճակով, այդպես էր Օսմանյան կայսրությունում և ո՛չ մեկ, ո՛չ երկու, բազմաթիվ էին նրանք»,-ասել է նա: Ամատունի Վիրաբյանը նշել է, որ սկսած 19-րդ դարից այնտեղ կուտակվել են այդ ներկայացուցիչների հաշվետվությունները, զեկուցագրերը Հռոմի պապին քրիստոնյաների վիճակի մասին Օսմանյան կայսրությունում, այնտեղ նաեւ քրիստոնյաների հետ հասկացվում են նաեւ հայերը: Ազգային արխիվի տնօրենը նաև ասել է, որ Ազգային արխիվն ունի արդեն բաց արխիվների պատճենները, սակայն խնդիրն այն է, որ նրանք կա՛մ լատիներեն են, կա՛մ ֆրանսերեն և թարգմանության խնդիրներ կան: «Եթե ֆրանսերենի թարգմանությունը այդքան էլ բարդություն չի հարուցում մեզ համար, լատիներենի թարգմանությունը խնդիր է: Մենք դժբախտաբար ո՛չ օսմաներեն իմացող գիտենք, ո՛չ էլ լատիներեն, անկեղծորեն ասած, բայց փորձում ենք օգտագործել սփյուռքի և՛ մեր ուժերը, և՛ իրականացնել դրանց թարգմանությունները»,– ավելացրել է հա: Ամատունի Վիրաբյանը վստահ է, որ Հռոմի պապի այցելությունը Հայաստան նոր լիցք կհաղորդի, որպեսզի «մենք հնարավորինս օգտագործենք այդ արխիվները»: «Այդ արխիվի գլուխը Հռոմի պապն է, և իր թույլատվությամբ են օգտագործում այդ արխիվները: Նա ամեն մի դիմողին չէ, որ թույլ է տալիս օգտվել»,-հավելել է նա: Նա նշել է, որ եթե այդ հարցով հայկական կողմը դիմի Հռոմի պապին, ապա թույլտվություն կստանա օգտվել արխիվից: «Մենք հիմա քայլեր ենք ձեռնարկում, որ հարցերի քննարկման ժամանակ այդ հարցը ևս դառնա քննարկման առարկա: Հատկապես անցած տարի տեղի ունեցած հայտնի պատարագից հետո այդ հարցը լուծելի է»,- ասել է Ամատունի Վիրաբյանը: Հռոմի Պապի այցը Հայաստան կմեկնարկի հունիսի 24-ին: Այցի շրջանակներում Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի կունենա պաշտոնական դիմավորման արարողություն, որից հետո կմեկնի Մայր Աթոռ Ս. Էջմիածին. Մայր Տաճարում տեղի կունենա Բարիգալստյան` «Հրաշափառի» արարողությունը:Նույն օրը երեկոյան Սրբազան Քահանայապետը նախագահի նստավայրում հանդիպում կունենա նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հունիսի 25-ի առավոտյան Սրբազան քահանայապետը կայցելի Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան: Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այնուհետև Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ կմեկնի Գյումրի, որտեղ Սուրբ և անմահ պատարագ կմատուցվի Վարդանանց հրապարակում: Նույն օրը երեկոյան Երևանում՝ Հանրապետության հրապարակում, տեղի կունենա էկումենիկ արարողություն և Խաղաղության աղոթք: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |