ԼՂՀ պատգամավոր Խանումյանին առևանգելու գործով մեղադրյալը կալանավորվել է22 հունիսի 2016 - 16:35 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանին առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալված Երևան քաղաքի բնակիչ, 1968-ին ծնված Էրիկ Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել Ղարաբաղի քրեական օրենսգրքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման համար: Լեռնային Ղարաբաղի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ` բավարարվել է մեղադրյալ Էրիկ Պողոսյանի նկատմամբ երկու ամիս ժամկետով կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը: Նախաքննությունը շարունակվում է, տեղեկացնում է ԼՂՀ ոստիկանությունը: Հունիսի 6-ին ԼՂՀ պատգամավոր Հայկ Խանումյանն առևանգվել և ծեծի էր ենթարկվել: Մեկնաբանելով բռնության դրվագը, Խանումյանը ֆեյսբուքյան գրառման մեջ նշել էր, մասնավորապես, հետևյալը. «Ինձ ծեծելուց, ջարդելուց հետո, թուղթ են թելադրել, որը ես գրել եմ և ստորագրել, ինչպես նաև վիդեո են սարքել, որտեղ պահանջել են նշել, որ երեկվա դեպքերը սխալ են եղել: Ուզում եմ ասել, որ թղթի ստորագրումը և վիդեոն եղել են տակտիկական քայլ` բեսպրեդելի ձեռքից ազատվելու համար, նամանավանդ, որ արդեն կոտրված էին կողերս, քիթս, այտոսկրս և այլն: Վիդեոն և թուղթը իրենցից ոչ մի ուժ չունեն, քանզի իմ կողմից դրանք արվել են ուժեղ ցավերի և սպառնալիքների տակ»: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Սիֆրեդին՝ Փաշինյանին․ Ֆրանսիայի Օ-դը-Սենի շրջանը պատրաստ է աջակցել ջրհեղեղից տուժած Տավուշին Փաշինյանը կարևորել է ենթակառուցվածքները վերականգնելու ուղղությամբ փոխգործակցությունը «Ֆասթ Շիֆթի» աջակցությամբ կայացել է «Հայրի՛կ, իմ մոտ ամեն ինչ լավ է» գրական երեկոն Երաժշտության ներքո հնչել են բանաստեղծություններ և արձակ ստեղծագործություններ Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքով կարող է արտակարգ դրություն հայտարարվել «Եթե դա մեր գործերի ընթացին կնպաստի, կարծում եմ, որ մեծ խնդիր չէ նման որոշում կայացնելը»,–ասել է Փաշինյանը Օվերչուկ․ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև առևտրում խափանումներ չկան Նա հավելել է, որ Վերին Լարսը նորմալ աշխատում է |