Ասադը հանձնարարել է նոր կառավարություն ձևավորել![]() 22 հունիսի 2016 - 17:35 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հանձնարարել է էլեկտրաէներգետիկայի նախարար Իմադ Համիսին նոր կառավարություն ձևավորել: Նոր կառավարություն կազմելու պատճառները գործակալությունը չի նշել: Մինչ օրս Համիսը զբաղեցնում էր էլեկտրաէներգետիկայի նախարարի պաշտոնը: Վարչապետի պաշտոնում նա կփոխարինի Վաել ալ Հալկիին: EFE գործակալությունը նշում է, որ նոր կառավարության ձևավորումը Սիրիայում սպասված որոշում էր, քանի որ 2016-ի ապրիլին երկրում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, հայտնում է Ինտերֆաքսը: Նախկին վարչապետ Ալ Հալկին երկու անգամ է նշանակվել կառավարության ղեկավարի պաշտոնում` 2012-ի օգոստոսին և 2014-ի օգոստոսին: Նրա պաշտոնանկությունը փորձագետները կապում են նավթամթերքի սակագների վերջին բարձրացման պատճառով հասարակական բողոքի հետ: Ընթերցեք նաև. Սիրիայի նախագահ. Էրդողանի երազանքները կթաղվեն Հալեպում ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |