Հայկական ֆիլմերը՝ Մոսկվայի 38-րդ միջազգային կինոփառատոնում23 հունիսի 2016 - 09:19 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 23-30-ը կայանալու է Մոսկվայի 38-րդ միջազգային կինոփառատոնը, որի «Հատուկ ցուցադրություններ» ծրագրում ներկայացվելու է «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի տնօրեն, ռեժիսոր Հարություն Խաչատրյանի «Փակուղի» ֆիլմը: Այն ցուցադրվելու է հունիսի 24-ին և հունիսի 25-ին «Կարո. Հոկտեմբերի 11» կինոթատրոնում: «Փակուղի» ֆիլմը Լևոն անունով ինժեների մասին է, որը 1990-ականների Գրին քարտ է շահել և ընտանիքով մեկնել Ամերիկա: Հարություն Խաչատրյանը մոտ 25 տարի հետևել է իր հերոսին և մի ֆիլմում ներկայացնում է նրա կյանքի և ընտանքի հետ հարաբերության տարբեր հանգրվանները: «Փակուղին» հանդիսանում է հեղինակի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» շարքի երկրորդ ֆիլմը: Փառատոնի ոչ մրցութային «Սեքս, ուտելիք, մշակույթ, մահ» ծրագրում ներկայացվելու է Դավիթ Սաֆարյանի «28:94. Տեղական ժամանակ» (Հայաստան/Գերմանիա/Նիդերլանդներ) ֆիլմը, փառատոնի պաշտոնական կայքին հղումով գրում է Panorama.am-ը: Փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված է լիամետրաժ խաղարկային 12, վավերգրական 8, կարճամետրաժ 14 ֆիլմ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Մելիքյան․ Խուզարկում են Ստեփանակերտի քաղաքապետի տունը «Հետոն էլ է պարզ»,–գրել է նա ԱԳՆ․ ԵՄ կողմից շենգենյան վիզայի վճարի չափի հնարավոր փոփոխությունը չի տարածվի ՀՀ քաղաքացիների վրա ԱԳՆ–ն արձագանքել է մամուլում շրջանառվող որոշ տեղեկություններին «Երեմյան Փրոջեքթսը» Երևանում կաթնամթերքի արտադրության գերժամանակակից գործարան է բացել Այն կառուցվել է ներդրումային խոշոր նախագծի շրջանակում, որը մեկնարկել էր 2022 թվականին 200-ից ավելի արցախյան կազմակերպություն՝ ԵԱՀԿ նախագահին․ Մեզ վստահեցնում էին՝ հակամարտությունը ռազմական լուծում չունի «Ո՞ր անտեսանելի ուժն է ԵԱՀԿ դիվանագետներին ստիպում հնազանդորեն դիմանալ Իլհամ Ալիևի հրապարակային ծաղրանքին»,–ասվում է նամակում |