ԱՄՆ Կոնգրեսում դեմոկրատները նստացույց են արել. Պահանջել են խստացնել զենքի վաճառքը![]() 23 հունիսի 2016 - 09:48 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից Կոնգրեսի անդամները նստացույց են կազմակերպել Ներկայացուցիչների պալատի նիստերի դահլիճում: Մոտ 100 օրենսդիր մասնակցել են բողոքի այս ակցիային` պահանջելով խստացնել զենք գնել ցանկացողների ստուգումն ու արգելել դրա վաճառքն ահաբեկչական գործունեության համար կասկածվողներին, BBC-ին հղումով գրում է Tert.am-ը: Բողոքի ակցիայի մասնակիցները կարծում են, որ Օռլանդո քաղաքի գիշերային ակումբում 50 մարդու սպանությունը վկայում է այդ ոլորտում օրենսդրության խստացման անհրաժեշտության մասին: Նրանք առաջարկում են փոխզիջումային լուծում գտնել: Հունիսի 21-ին ԱՄՆ-ի Սենատը արգելափակել է Դեմոկրատական կուսակցությունից ստացված ուղղումները՝ կապված համացանցում կամ զենքի խանութներում զենք գնել պատրաստվող անձանց տվյալների ստուգման վերաբերյալ: Ըստ քվեարկության արդյունքների՝ փաստաթուղթը չի հավաքել անհրաժեշտ 60 ձայնը։ Ուղղումների ընդունման համար չի հերիքել 16 ձայն: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |