ՀՀ նախագահն եղել է ԼՂ սահմանագծում

ՀՀ նախագահն եղել է  ԼՂ սահմանագծում

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 22-ին աշխատանքային այցով ժամանել է Արցախ։

Հանրապետության հարավային թևում ՀՀ նախագահը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանն այցելել են սահմանագծի մի շարք հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին և տիրող իրավիճակին:

Նույն օրը հայկական երկու պետության ղեկավարները մայրաքաղաք Ստեփանակերտում խորհրդակցություն են անցկացրել պաշտպանության բանակի բարձրագույն սպայական կազմի հետ և քննարկել բանակաշինությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Նախորդ անգամ ՀՀ նախագահն աշխատանքային այցով ԼՂՀ էր մեկնել ապրիլի 18-ին:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---