ԱՄՀ. ՌԴ տնտեսության անկումը կշարունակվի![]() 23 հունիսի 2016 - 11:20 AMT PanARMENIAN.Net - ՌԴ տնտեսությունն, ըստ ԱՄՀ կանխատեսումների, 2016-ին ևս կշարունակի կրճատվել, թեև ավելի դանդաղ, քան 2015-ին: Այդ մասին հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Քրիստին Լագարդը: «Ռուսաստանի տնտեսության մասին: Հնարավոր է, որ դա լավ նորություն է ՌԴ տնտեսության համար: Սակայն մենք չունենք դրական կանխատեսում ՌԴ տնտեսության վերաբերյալ: Մենք նախկինի պես կարծում ենք, որ ՌԴ տնտեսությունը կշարունակի «սեղմվել», ինչպես նախորդ տարի, թեև ավելի դանդաղ տեմպերով»,-ասել է Լագարդը` մեկնաբանելով ՌԴ նախագահ Պուտինի հայտարարությունն այն մասին, թե 2016-ին ՌԴ տնտեսությունը կաճի, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ելույթ ունենալով Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ ՌԴ նախագահ Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը կարողացել է լուծել ամենասուր հարցերը տնտեսության ոլորտում և որ արդեն մոտ ապագայում աճը կվերականգնվի: «Մենք պահպանեցինք ռեզերվները, զգալիորեն կրճատեցինք կապիտալի արտահոսքը` 2015-ի առաջին եռամսյակի համեմատ 5 անգամ»,-ասել է նա: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |