Չիլիի խորհրդարանը մերժել է Խոջալուի մասին ադրբեջանամետ բանաձևը![]() 23 հունիսի 2016 - 10:30 AMT PanARMENIAN.Net - Չիլիի խորհրդարանը հունիսի 22-ին մերժել է ադրբեջանական լոբբիի կողմից առաջադրված բանաձևը, որով պահանջվում էր դատապարտել «Խոջալուի ցեղասպանությունը» և «Ադրբեջանի հողերի բռնագրավումը»։ Ադրբեջանական լոբբին այս բանաձևով փորձում էր հակադարձել Չիլիի խորհրդարանի կողմից մայիսի 18- ին վավերացված որոշմանը, որով դատապարտել էր Արցախի վրա Ադրբեջանի վերջին հարձակումը, գրում է Asbarez.com-ը։ Քվեարկության առաջ, Արգենտինայում և Չիլիում Հայաստանի դեսպան Ալեքսան Հարությունյանը խորհրդարանի անդամներին նամակներ է հղել՝ բացահայտելով պատմական իրականությունը: Չիլիի խորհրդարանի ստորին պալատը մայիսի 18-ին ընդունել է բանաձև, որով դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ: Մի խումբ պատգամավորների ներկայացրած չորսկետանոց փաստաթուղթն անցել էր միաձայն: Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |