Անկարան թույլ չի տվել գերմանական պատվիրակությանն այցելել Ինջիրլիքում ՆԱՏՕ-ի ավիաբազա23 հունիսի 2016 - 10:52 AMT PanARMENIAN.Net - Անկարան թույլ չի տվել գերմանական պատվիրակությանն այցելել թուրքական «Ինջիրլիք» բազա, որտեղ տեղակայված է ՆԱՏՕ-ի ավիաբազան։ Պատվիրակության կազմում է եղել նաև Պաշտպանության նախարարության պետական քարտուղար Ռալֆ Բրաուկզիպեն։ Այս մասին հաղորդում է Եվրանյուզը՝ գերմանական Spiegel-ին հղումով։ Գրավոր բացատրություն թուրքական կառավարությունը Գերմանիայի պաշտպանության նախարարությանը դեռևս չի տվել, սակայն, ըստ ոչ պաշտոնական տեղեկատվության` Անկարան այս մերժումը պայմանավորում է 2016-ի հունիսի 2-ին Բունդեսթագի կողմից 1915-ի Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունումով։ Գերմանական պատվիրակությունը պլանավորել է հուլիսի կեսերին ճանաչողական այց կատարել ռազմաբազա՝ հասկանալու համար «Իսլամական պետության» դեմ գործողություններում ներգրավված դաշնային զորքերի վիճակը։ 2016-ի հունվարից գերմանական հետախույզ ինքնաթիռներն օգտագործվում են Սիրիայում օդային հետախուզություն իրականացնելու համար, գրում է Ա1+-ը։ Սա Անկարայի առաջին մերժումը չէ Բեռլինին։ Բունդեսթագի կողմից բանաձևի ընդունումից հետո Թուրքիան առկախեց գերմանացի լրագրողների այցը «Ինջիրլիք» բազա՝ այդ որոշումը հիմնավորելով անվտանգության նկատառումներով։ Բունդեսթագի այս որոշումից հետո թուրքական Kanal հեռուստաալիքը մերժել էր վերահեռարձակել գերմանական ZDF հեռուստաընկերության պատրաստած մանկական հեռուստածրագիրը։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ Ակբա բանկը 50 մլն եվրո կուղղի ՀՀ-ում ՓՄՁ-ների զարգացմանը ՎԶԵԲ-ն առաջին անգամ Հայաստանում կկիսի ֆինանսական կառույցի կողմից տրամադրված վարկերի վերադարձելիության ռիսկը |