Ֆրանսիան ժամանակավորապես արգելափակել է հակառուսական պատժամիջոցների ընդունումը![]() 23 հունիսի 2016 - 13:40 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիան պնդել է, որ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների երկարացման վերաբերյալ հերթական որոշման ընդունումը հետաձգվի: Այսպիսով, թեև ԵՄ-ում նախագահող Նիդերլանդների թագավորութունը մտադիր էր հաստատել սահմանափակող միջոցների երկարացումն արդեն հունիսի 24-ին, այժմ հարցը հետաձգվում է: Ֆրանսիան կիրառել է այսպես կոչված «խորհրդարանական ռեզերվի ընթացակարգը»` հայտարարելով, որ հարկավոր է համաձայնեցնել պատժամիջոցների երկարացումը խորհրդարանի հետ: Այդ նույն ընթացակարգից, որոշ տվյալներով, օգտվել են Մեծ Բրիտանիան ու Շվեդիան, հայտնում է Gazeta.ru-ն: 2015-ի դեկտեմբերի վերջում ԵՄ-ն երկարացրեց պատժամիջոցները կես տարով և հունիսի ավարտին Բրյուսլեը պետք է նոր որոշում կայացնի: Ավելի վաղ ԵՄ արտաքին գերատեսչության ղեկավար Մոգերինին հայտարարեց, որ իր կարծիքով ՌԴ դեմ պատժամիջոցները կերկարացվեն:Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Եվրամիությունը կերկարացնի Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցները: «ԵՄ-ն կշարունակի ընթացիկ քաղաքականությունը Ռուսաստանի հարցում, ներառյալ տնտեսական պատժամիջոցները, քանի դեռ մինչև վերջ չեն կատարվել Մինսկի համաձայնագրերը»,-գրել է Տուսկը մայիսի 26-ին Twitter-ի իր միկրոբլոգում: Արևմուտքը պատժամիջոցների չեղարկումը կապում է Մինսկի պայմանավորվածությունների կատարման հետ` ծանր զինտեխնիկայի նահանջ շփման գծից, գերիների փոխանակում, ընտրություններ աշխարհազորայինների կողմից վերահսկվող տարածքներում ըստ Ուկրաինայի օրենսդրության: Ընթերցեք նաև. ԵՄ դեսպանները որոշել են՝ ՌԴ դեմ պատժամիջոցները կերկարացնեն մինչև 2017-ի հունվարի վերջը Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |