Հայաստանում առաջին անգամ սպառազինության միջազգային ցուցահանդես կանցկացվի23 հունիսի 2016 - 12:18 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 13-ից 15-ը Հայաստանում կանցկացվի «Արմհայտեք-2016» սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների անդրանիկ միջազգային ցուցահանդեսը: Ինչպես հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, միջազգային ցուցահանդեսի կազմակերպումն ընդգրկվել է հոկտեմբերին Հայաստանում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գագաթաժողովի անցկացման միջոցառումների պլանում: Մասնավորապես, ցուցադրվելու է զրահատանկային տեխնիկա, հրետանի, ավիացիա, ՀՕՊ միջոցներ, ինժեներական տեխնիկա, քիմիական պաշտպանության միջոցներ, ԱԹՍ-ներ, ռոբոտատեխնիկա, զինվորական հանդերձանք, կապի ու լազերային տեխնոլոգիաներ և բազմաթիվ այլ նմուշներ: Հունիսի 21-ից 23-ը Մոսկվա ՊՆ պատվիրակության այցի ընթացքում նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և ԵրՄՄԳՀԻ ՓԲԸ գլխավոր տնօրեն Արսեն Թառոյանը «Բիզոն» ցուցահանդեսային ընկերությունների միավորում» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Մարիչևի հետ կայացած հանդիպման արդյունքում ձեռք են բերել պայմանավորվածություն՝ ցուցահանդեսը կազմակերպելու վերաբերյալ: Պատվիրակությունը նաև ռազմատեխնիկական փոխգործակցության երկկողմ բանակցություններ է վարել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության, Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության և «Ռոսօբորոնէքսպորտ» ձեռնարկության ղեկավարության հետ: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը Բագրատ սրբազան․ Եթե ամեն ինչ իրենց համար հանգիստ է, ինչո՞ւ են ԱԺ աշխատանքը նվիրում շարժմանը Նա ասել է նաև, որ առաջիկա օրերին կտրվեն բոլոր բացատրությունները Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է Ամերիաբանկի կայքում լրացնել համապատասխան հայտը Fastex-ը` «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2024»-ի գլխավոր գործընկեր․ Հանդիպել են ուսանողներն ու գործատուները Fastex-ի տաղավարում միջոցառման այցելուները մասնակցել են բլոկչեյնի վրա գործող հատուկ խաղարկությանը |