ՌԴ ԿԲ-ն զգուշացրել է ՀՀ-ից ֆիկտիվ ներմուծման հնարավոր կասկածելի գործարքների մասին![]() 23 հունիսի 2016 - 13:59 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Կենտրոնական բանկը զգուշացրել է ռուսական բանկերին Հայաստանից կամ Ղրղզստանից ֆիկտիվ ներկրման հետ կապված կասկածելի գործարքներում ընդգրկվելու ռիսկի մասին: Համապատասխան նամակը ԿԲ փոխնախագահի ստորագրությամբ հրապարակվել է «Ռուսաստանի բանկի վեստնիկում»: Ավելի վաղ անբարեխիղճ հաճախորդները նման գործողություններ են իրականացրել Բելառուսի և Ղազախստանի ընկերությունների հետ: Սակայն, այս անգամ կանոնակարգողն ուշադրությունը հրավիրել է Հայաստանի և Ղրղզստանի վրա: Հաշվի առնելով Մաքսային միության ընդլայնումն`այսպես կոչված բելառուս-ղազախական սխեմայի տարածման վտանգ կա, գրում է «Պրակտիկ հաշվապահություն» պարբերականը: ՌԴ ԿԲ-ն նշում է, որ Հայաստանից և Ղրղզստանից ապրանքների գծով կասկածելի գործարքներ կարող են լինել խուսափումը հարկերից, «ստվերային» ներմուծման ֆինանսավորումն ու հանցավոր եղանակով ստացած եկամուտների լվացումը: Հայաստանից և Ղրղզստանից ապրանքներ գնող հաճախորդներին ստուգելիս ՌԴ ԿԲ-ն խորհուրդ է տալիս ղեկավարվել նույն չափանիշներով, որոնք գործում են Բելառուսի և Ղազախստանի համար գործարքների դեպքում: Եթե բանկի կասկածները հաստատվում են, հարկ է մերժել հաճախորդին և փակել հաշիվը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |