Խաղողագործության և գինեգործության հիմնադրամ կստեղծվի23 հունիսի 2016 - 14:13 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության կողմից խաղողագործության և գինեգործության ոլորտներում վարվող պետական քաղաքականության և զարգացման ծրագրերի իրականացման նպատակով կստեղծվի Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամ: Այս մասին որոշումն ընդունվել է կառավարության նիստում, հայտնում է Panorama.am-ը: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը կառավարության նիստում նշել է, որ որոշման ընդունումը պայմանավորված է խաղողագործության և գինեգործության ոլորտներում արձանագրված հաջողություններն ամրապնդելու և զարգացման հետագա ընթացքն ապահովելու անհրաժեշտությամբ: Նախարարի խոսքերով՝ Հայաստանի ագրոպարենային տնտեսության առաջատար և առավել հեռանկարային խաղողագործության և խաղողի հումքով ոգելից խմիչքների արտադրության ոլորտներում վերջին տարիներին իրականացված բազմաբնույթ և մեծածավալ աշխատանքների շնորհիվ նկատվում են խաղողի արտադրության վերականգնման և գինեգործության զարգացման ակնհայտ միտումներ: Սակայն, ըստ Սերգո Կարապետյանի, ոլորտներում առկա հիմնական խնդիրների վերլուծությունը ցույց է տվել, որ նախորդ տարվա գինեգործական արտադրանքի արտահանման և խաղողի բերքի մթերման հետ կապված խնդիրները օբյեկտիվ տնտեսական բնույթի պատճառներից բացի, պայմանավորված են նաև այն հանգամանքով, որ Հայաստանում գրանցված տվյալ ոլորտի միություններն ի զորու չեն կյանքի կոչել և իրականացնել ոլորտի զարգացմանն ուղղված միասնական քաղաքականություն: Բացի այդ, ըստ նրա, մինչև օրս դեռևս չեն գտել արդյունավետ ուղիներ, որոնք հնարավորություն կընձեռեին բարձրացնելու արտադրանքի որակը, ընդլայնելու ապրանքի տեսականին, ձևավորելու հայկական միասնական բրենդը և բարձրացնելու դրա ճանաչելիությունը: «Մինչդեռ դրանք են այն հիմնական շարժիչները, որոնք նպաստում են վաճառքի աճին, ուստի` նաև ոլորտի հետագա զարգացմանը»,- ասel 1 Սերգո Կարապետյանը: Նախագծով առաջարկվում է հիմնել խաղողագործության և գինեգործության ոլորտներում առկա խնդիրների լուծմանը մեծապես նպաստող, ոլորտների շահերը արտացոլող, ֆինանսական որոշակի հնարավորություններ ունեցող առանձին կառույց, որը կգործի պետություն-մասնավոր հատված համագործակցության սկզբունքով և հետամուտ կլինի բարձրորակ և միջազգայնորեն մրցունակ արտադրանքի արտադրության, ներքին և արտաքին շուկաներում հայկական գինու վարկանիշի բարձրացման աջակցությանն ուղղված միջոցառումների իրականացմանը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել է, որ լուրջ ակնկալիքներ ունի այս հիմնադրամի ստեղծումից, պետք է լուրջ աշխատանք տանել, որպեսզի հայկական գինիների արտահանումն աճի: «Գինիների որակը լավանում է, մենք որակյալ գինիներ ունենք, նաև գինի խմելու մշակույթ է ձևավորվում: Կարծում եմ՝ լուրջ քայլեր պետք է ձեռնարկենք, եթե անհրաժեշտություն լինի, ապա նաև ֆինանսավորումը կավելացնենք, որպեսզի ունենանք մեծ արդյունքներ: Օրինակ՝ Վրաստանում այս հիմնադրամը լուրջ արդյունք է գրանցել: Հինգ ամսվա ընթացքում Վրաստանից արտահանվել է մոտ 25 մլն շիշ գինի: Այդ ակնկալիքով ենք ստեղծում այս հիմնադրամը: Բոլոր ուժերը պետք է ներդնենք, որպեսզի զարգացնենք գինեգործությունը»,- նշել է Հովիկ Աբրահամյանը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |