Եթե Մեծ Բրիտանիան դուրս գա ԵՄ-ից, «Գահերի խաղի» նկարահանումները կարող են ձախողվել23 հունիսի 2016 - 14:41 AMT PanARMENIAN.Net - Եթե Մեծ Բրիտանիան դուրս գա ԵՄ-ից, դա սպառնալիքի տակ կդնի «Գահերի խաղը» հայտնի ամերիկյան հեռուստասերիալի նկարահանումների շարունակությունը: Սերիալի հիմնական արտադրական բազան գտնվում է Հյուսիսային Իռլանդիայում: Եթե Մեծ Բրիտանիան դուրս գա ԵՄ-ից, առանց Տարածաշրջանային զարգացման եվրոպական հիմնադրամի ներդրումների, բազան կարող է պակաս գրավիչ դառնալ և նախագծի հեղինակները կարող են այլ վայրեր որոնել արտադրության թանկացման պատճառով, հայտնում է Newsru-ն The Independent-ի վրա հղումով: «Գահերի խաղը» հազարավոր աշխատատեղեր է ստեղծում Հյուսիսային Իռլանդիայում և Իսպանիայում և բավականին մեծ նախագիծ է և կարող է լուծում գտնել, սակայն Brexit-ն իրական սպառնալիք է օտարերկրյա հեռուստա- և կինոնախագծերի համար: Եվրամիության կազմից երկրի դուրս գալու վերաբերյալ հանրաքվեն անցնում է հունիսի 23-ին: Քվեարկության մասնակիցները պետք է պատասխանեն հետևյալ հարցին. «Միացյալ Թագավորությունը պե՞տք է մնա ԵՄ կազմում թե դուրս գա Եվրամիությունից»: «Գահերի խաղն» ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառցի ու Հրի երկը» վիպաշարի հիման վրա նկարահանվող հեռուստասերիալ է: Նախագիծը ղեկավարում են Դեվին Բենիոֆն ու Դենիել Վայսը, նկարահանումներն ընթանում են Իսլանդիայում, Մալթայում, Մարոկոյում, Խորվաթիայում, Հյուսիսային Իռլանդիայում: Սերիալը ցուցադրվում է 2011-ից, 2016-ի դրությամբ նկարահանված է 6 եթերաշրջան: Նախագիծը բազմաթիվ հեռուստատեսային մրցանակների է արժանացել, միաժամանակ հաճախ քննադատվում է բաց կամ դաժան տեսարանների ցուցադրության համար: Ընթերցեք նաև. «Գահերի խաղի» աստղերն ավելի շատ կվաստակեն հաջորդ սերիաների համար Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |