Էրդողանը սպառնում է ԵՄ-ին. Կարող են անդամակցության հարցով հանրաքվե անցկացնել23 հունիսի 2016 - 14:41 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը եվրոպացի պաշտոնյաներին մեղադրել է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը տապալելու մեջ: Էրդողանը հայտարարել է, որ եվրոպացի պաշտոնյաները դեմ են Թուրքիայի անդամակցությանը, քանի որ Թուրքիան մուսուլմանական երկիր է: Թուրքիայի նախագահը նաև հայտարարել է, որ կարող է անդամակցության բանակցությունների շուրջ հանրաքվե անցկացնել, որտեղ բրիտանացիների նման թուրքերը իրենց տեսակետը կհայտնեն ԵՄ-ին միանալու կամ չմիանալու հետ կապված, Deutsche Welle-ին հղումով գրում է Panorama.am-ը: Թուրքիայի նախագահը նաև մեղադրել է ԵՄ-ին՝ որպես անվստահելի գործընկերոջ: «Դուք ձեր խոստումները չեք պահում: Սա է Ձեր անճոռնի դեմքը: Դուք երես եք թեքել, քանի որ Էրդողանը բոլորիդ ցույց տվեց ձեր անճոռնի դեմքերը»,- հայտարարել է Էրդողանը: Շարունակելով սպառնալիքներ ու մեղադրանքներ տեղալ ԵՄ-ի հասցեին՝ Էրդողանը հարցադրում է արել, թե «արդյոք պատկերացնում եք ինչ կլինի, եթե Թուրքիան միգրանտների առաջ բացի դարպասները ու նրանք ուղևորվեն Եվրոպա»: Մեծ Բրիտանիայի ֆինանասների նախարար Ջորջ Օզբորնը հունիսի 10-ին հայտարարել է, որ Թուրքիան մոտ ապագայում չի դառնա Եվրամիության (ԵՄ) անդամ: «Քանի դեռ ես ողջ եմ, չեմ կարծում, թե Թուրքիան կդառնա ԵՄ-ի անդամ: Կլինի՞ արդյոք Թուրքիան ԵՄ-ի անդամ: Ոչ, չի լինի: Թուրքիան նահանջ է ապրում: Այնտեղ մարդկանց և ժողովրդավարության հետ կապված հարցերում լուրջ խնդիրներ կան»,- նկատել է նախարարը: Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը ITV հեռուստաընկերությանը տվված հարցազրույցում մայիսի 23-ին ասել է, որ Թուրքիան չի դառնա Եվրոպական միության անդամ ավելի վաղ, քան 3000 թվականին, եթե Անկարայի ու Բրյուսելի միջև բանակցությունները շարունակվել ընթացիկ տեմպով: «Նույնիսկ ծրագրերում որևէ հավանականություն չկա, որ Թուրքիան կմտնի Եվրամիություն: Երկիրը դիմումը ներկայացրել է 1987 թվականին: Նման տեմպերով նրանք, միգուցե, ԵՄ անդամ դառնան 3000 թվականին», - ասել է նա: ՀՀ պատվիրակությունը՝ ԵԽԽՎ-ում. Թուրքիան փախստականներին դարձրել է շանտաժի առարկա Անկարան թույլ չի տվել գերմանական պատվիրակությանն այցելել Ինջիրլիքում ՆԱՏՕ-ի ավիաբազա Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Կիրանցեցիները մարզպետի հետ հանդիպումից հետո բացել են ճանապարհը․ Մտահոգությունները չեն փարատվել Մարզպետն ասել է, որ Ադրբեջանին է անցնելու նաև 2023–ին 100 միլիոն դրամով կառուցված ջրի պոմպակայանը Բագրատ սրբազանը հանդիպել է ՀԱԿ ներկայացուցիչների հետ Լևոն Տեր-Պետրոսյանն, ըստ Բագրատ արքեպիսկոպոսի, այնտեղ չի եղել Էրդողան. ՀՀ և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է տարածաշրջանի համար Նա այդ մասին ասել է Կոբախիձեի հետ համատեղ ասուլիսում Աղավնոյի եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է Այն ամբողջությամբ ներառված է տախտակամածների և ծածկերի մեջ |