Ամուր տանիք՝ վագոն-տնակում 20-ամյա կեցությունից հետո23 հունիսի 2016 - 15:27 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» ղեկավարներն ու աշխատակիցները Արագածոտնի մարզի Կաքավաձոր համայնքում մասնակցել են Խաչատրյանների կիսակառույց տան շինարարությանը: Կամավորներն օգնել են տանիքում ջերմամեկուսիչ խարամ լցնել և բետոնապատման աշխատանքներ կատարել: Խաչատրյանների երկու որդիներից ավագը նոր է վերադարձել զինվորական ծառայությունից՝ հերթը փոխանցելով կրտսեր եղբորը: 20 տարի մետաղական վագոն-տնակում ապրած ընտանիքն ինը տարի առաջ նախաձեռնել է տան շինարարություն՝ կասկածի տակ չառնելով երազանքն իրականացնելու հնարավորությունը: Սկսած գործը, սակայն, անավարտ է մնացել: «Երբ ամուսնացա, հորս տանն էինք ապրում՝ եղբորս ընտանիքի հետ: Տունը փոքր էր: Տեղափոխվեցինք վագոն-տնակ ու մնացինք այնտեղ: Կրտսեր որդիս այստեղ է ծնվել: Տղաներիս հասակ առնելու հետ մեծացավ նաև ընտանիքի հոգսը ու այդպես էլ չկարողացա ավարտել տան շինարարությունը: Երախտապարտ եմ այս հնարավորության համար»,- ասել է ընտանիքի հայրը՝ Մելքոն Խաչատրյանը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» բնակարանաշինության ծրագրի շնորհիվ՝ հարյուրից ավելի ընտանիք արդեն զգացել է բարեկարգ տուն ունենալու բերկրանքը: Ծրագրի շնորհիվ ընտանիքները ավարտել են կիսակառույց տան շինարարությունը և/կամ վերանորոգել տանիքը, ինչը բնակարանային ֆոնդի պահպանման համար ամենակարևոր պայմաններից է, սակայն՝ ընտանիքների համար մեծ դժվարություն է ներկայացնում՝ ծախսատարության պատճառով: Այս տարվա բնակարանաշինության ծրագրով ևս 41 ընտանիք ապահով տանիք կունենա: «Ամեն անգամ, երբ բնակարանաշինության ծրագրի շրջանակներում հանդիպում եմ աջակցություն ստացած հերթական ընտանիքին և տեսնում նրանց ապրումներն ու հուզմունքը՝ հասկանում եմ, որ դա հատուկ է ուժեղ մարդկանց: Այս մարդիկ տարիներ շարունակ լուռ արժանապատվությամբ անցել են դժվարությունների միջով, սակայն չեն չհուսահատվել, շարունակել են ելք փնտրել: Այսօր նրանց ջանքերը պսակվել են հաջողությամբ: Պիտի խոստովանեմ, որ այս ընտանիքների նոր հույսի հետ ամրանում է նաև ծրագրի իրականացման անհրաժեշտության՝ մեր հավատը: Երկրում հաղթահարված յուրաքանչյուր խնդիր բոլորիս հաղթանակն է»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «2007թ-ից Արագածոտնի մարզում ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ իրականացվում է արդեն 14-րդ տան շինարարությունը: Շահառուները տարբեր ընտանիքներ են՝ տարբեր հոգսերով: Ամենածանր բեռը, սակայն, բնակարանային խնդիրն է: Այս ընտանիքների համար գեթ մեկ հենարան է հարկավոր իրենց կենցաղը նորովի կազմակերպելու համար: Եվ այդ հենարանը բնականաբար տունն է՝ օջախը, որը կհյուրընկալի ընտանիքներին ու դեռ շատ սերունդների կացարան կդառնա»,- ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը: 2016թ. ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը բնակարանաշինության ծրագրի համար հատկացրել է գրեթե 105 մլն. ՀՀ դրամ /2015թ.-ին՝ 100 մլն. ՀՀ դրամ/: 2007թ.-ից իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակներում, աջակցություն ստացած ընտանիքների թիվը մինչև տարեվերջ կհասնի 134-ի: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ի աջակցությամբ Երևանում կայացել է One Run – First Run միջազգային խոշորագույն կիսամարաթոնը Կիսամարաթոնին մասնակցել է ավելի քան 1000 մարդ ՀՀ-ն հրաժարվել է 2027–ին ընդունել ԱՊՀ խաղերը ծանրաբեռնվածության պատճառով Հայաստանը պատրաստակամ է քննարկելու ԱՊՀ 2029-ի խաղերն ընդունելու հնարավորությունը Միրզոյանն Էստոնիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ օրակարգն ու տարածաշրջանային զարգացումները Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը Փաշինյանը չի մեկնել Աշխաբադ՝ մասնակցելու ԱՊՀ երկրների վարչապետերի հանդիպմանը ՀՀ–ն ներկայացնում էր ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը |