Հայազգի պատգամավորը Թուրքիայում պարտադիր կրոնական դասընթացների մասին պարզաբանում է պահանջել23 հունիսի 2016 - 15:55 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանում ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ-CHP) ներկայացնող հայ պատգամավոր Սելինա Դողանը ազգային կրթության նախարարին հարցում է հղել՝ ուսումնական հաստատություններում պարտադիր կրոնական դասընթացների վերաբերյալ: Թուրքիայի հայկական «Ակոս» թերթի տեղեկացմամբ՝ Դողանն իր հարցումը մեջլիս էր ուղարկել դեռևս 2015թ. դեկտեմբերին՝ ակնկալելով այն ժամանակվա կրթության նախարար Նաբի Ավջըի պատասխանը: Սակայն հայ պատգամավորի հարցերին պատասխանել է արդեն նոր նախարար Իսմեթ Յըլմազը, հայտնում է Ermenihaber-ը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Թուրքիայում պարտադիր կրոնական դասերի և դրանց բովանդակության վերաբերյալ գործի շրջանակներում կայացրած վճռով դատապարտել էր Թուրքիային և սահմանել, որ կրոնի դասերը պետք է հանել կրթական հաստատությունների պարտադիր ուսումնական ծրագրից: Սելինա Դողանը կրթության նախարարից մասնավորապես հարցրել էր, թե ինչու, չնայած հիշյալ որոշմանը, Թուրքիայի այս ոլորտում դեռ որևէ փոփոխություն չի կատարվել և կրոնի դասերը դեռ շարունակում են պարտադիր կարգով ուսուցանվել: Իսմեթ Յըլմազն ի պատասխան տեղեկացրել է, որ ՄԻԵԴ-ի վճիռն ի կատար ածելու նպատակով մշակվել է հատուկ «գործողությունների պլան», որը ուղարկվել է արդարադատության նախարարություն: «Արդարադատության նախարարության կողմից վերջնական տեսքի բերված գործողությունների պլանի համաձայն՝ ԱԻՀՄ-ի վճիռը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է լայնածավալ ուսումնասիրություն անցկացնել և խնդիրը բազմակողմանի գնահատել: Այդ նպատակով տարբեր մասնագետներից կազմված հատուկ աշխատանքային խումբ է ստեղծվել, որն իր աշխատանքները կսկսի հունիսից: Նախատեսված է, որ խմբի աշխատանքները կավարտվեն ամենաուշը 2016թ. տարեվերջին», - ասված է նախարարի պատասխանում: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս |