Հռոմի պապի այցի ժամանակ հանրային միջոցառումների մասնակիցների ուղեբեռը կզննեն23 հունիսի 2016 - 16:32 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 24-26-ը Հայաստան ժամանող Հռոմի պապ Ֆրանցիսկոսի այցելության օրերին հանրապետությունում մատուցվելիք Սուրբ պատարագի, Երևանի Հանրապետության հրապարակում աղոթքի հնչեցման և այլ հանրային միջոցառումների վայրերում հատուկ սարքավորումներով այցելուների ուղեբեռի զննություն կիրականացվի։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, հայտնում է Tert.am-ը: «Ոստիկանությունը, որն ըստ իրավիճակի, պատշաճ հասարակական կարգ է ապահովում, այս անգամ ևս իր ստորաբաժանումների միջոցով պատշաճ կերպով կապահովի մեր քաղաքացիների և հյուրերի անվտանգությունը»,-հավելել Աշոտ Ահարոնյանը: «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանն էլ հայտնել է, որ ծառայությունը հերթապահելու է Հռոմի սրբազան քահանայապետի` Ծիծեռնակաբերդ այցելության, ինչպես նաև` Հանրապետության հրապարակում էկումենիկ աղոթքի ժամանակ: Հռոմի պապ Ֆրանցիսկոսի եռօրյա այցը Հայաստան կմեկնարկի հունիսի 24-ին։ Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հայաստան այցին ընդառաջ ուղերձ է հղել հայությանը, որտեղ ուխտագնացություն է անվանել իր այցը ու խոսել դրա նպատակների մասին: «Աստծո օգնությամբ գալիս եմ ձեզ մոտ իրականացնելու, ինչպես կարգախոսն է ասում, այց առաջին քրիստոնյա երկիր: Ես գալիս եմ որպես ուխտագնաց՝ այս հոբելյանական տարին թաթախվելու ձեր ժողովրդի հնագույն իմաստության մեջ և ըմպելու ձեր ժայռե՝ ինչպես ձեր հայտնի փորագիր խաչքարերն են, հավատքի աղբյուրից», - ասում է Պապն իր ուղերձում: Ընթերցեք նաև. Պապի ուղերձը հայերին. Գալիս եմ՝ ձեր հնագույն իմաստության մեջ թաթախվելու (վիդեո) Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Ղազախստանի ԱԳ նախարարները շեշտել են սահմանազատման գործընթացում Ալմաթիի հռչակագրի նշանակությունը Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային փոխկապակցվածության հարցերին Օսկանյան. Անցումային շրջանի համար վարչապետի ամենահարմար թեկնածուն Բագրատ սրբազանն է Նա նշել է, որ Փաշինյանի հրաժարականի պահանջն արդար և կարելի է իրականացնել սահմանադրական ճանապարհով ԱՄՆ Պետդեպը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն անցկացնելու` Ղազախստանի առաջարկը «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ոգևորված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչ օրս ձեռք բերված առաջընթացից»,–ասել են Պետդեպից Հունիսի 1–ից Վրաստան մտնող յուրաքանչյուր զբոսաշրջիկ պետք է բժշկական ապահովագրություն ունենա Կարգազանցների համար նախատեսվում է տուգանք |