Ադրբեջանի նավթային եկամուտները համարյա կրկնակի կրճատվել են![]() 23 հունիսի 2016 - 16:37 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նավթի արտահանումն 2016 թվականի հունվար-մայիսին կազմել է $2.3 մլրդ՝ 2015 վականի միևնույն ժամանակաշրջանի $4.03 մլրդ դիմաց: Ինչպես նշվում է երկրի մաքսային կոմիտեի զեկույցում, 5 ամսում եկամուտները նվազել են 1.74 անգամ: Ընդ որում, մայիսին եկամուտները նվազել են 1.8 անգամ: Նավթի արտահանման ֆիզիկական ծավալը կրճատվել է 9%-ով՝ 9.7 մլն տոննայից կրճատվելով մինչև 8.8 մլն տոննա: Ադրբեջանական նավթի միջին գինը նշված ժամանակաշրջանում նվազել է՝ կազմելով $262.3 1 տոննայի կամ $35.16 1 բարելի դիմաց՝ 2015-ի միևնույն ժամանակաշրջանի $403.74՝ 1 տոննայի կամ $54.2՝ 1 բարելի դիմաց: Նավթի արտահանումը կազմել է երկրի ողջ արտահանման 75.9%-ը: Կարդացեք նաև.Ադրբեջանից ոչ նավթային արտահանումը նվազել է` զիջելով է ՀՀ-ից արտահանման ծավալին Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |