Ընտրական նոր օրենսգիրքը $16 մլն է գնահատվել

Ընտրական նոր օրենսգիրքը   $16 մլն   է գնահատվել

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը հունիսի 23-ի նիստում հավանություն է տվել Ընտրական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու նախագծերի փաթեթին:

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի խոսքով, Ընտրական օրենսգրքի քննարկման արդյունքում, կառավարությունը և աշխատանքային խումբն՝ ընդառաջ գնալով ընդդիմության և քաղաքացիական հասարակության առաջարկություններին՝ ընդունել է լրացուցիչ առաջարկությունների բավականին լուրջ փաթեթ, որը պահանջում է լուրջ ֆինանսավորում:

Ըստ Սարգսյանի՝ ծրագրի ֆինանսավորման հետ կապված աշխատանքներ են տարվում պոտենցիալ դոնոր կառույցների՝ հատկապես ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ:

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Եվրոպական միության պատվիրակության կողմից ծրագիրը գնահատվել է 16 մլն դոլար: Սարգսյանը նշել է, որ խոսքը վերաբերում է մոտ 1.5 մլն պոտենցիալ ընտրողների մատնահետքեր հավաքելուն, որը պահանջում է հսկայական աշխատանք:

2016-ի հունիս 16-ին կայացել է ընտրական օրենսգրքի շուրջ քաղաքական համաձայնություն (կոնսենսուս), որի շրջանակներում քաղաքական ուժերը համաձայնություն են ձեռք բերել փոփոխություններ և լրացումներ կատարել Ընտրական օրենսգիրքում` դրանում արտացոլելով համաձայնության արդյունքում առաջարկվող դրույթները և միջոցառումները: Բացի կոնսենսունսի արդյունքում ամրագրվող դրույթներից անհրաժեշտություն է առաջացել վերանայել նաև դիտորդների ստուգարքի վերաբերյալ կանոններ, ինչպես նաև բողոքարկման համար սահմանված ժամկետները:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---