Հայտնի ջազ կատարող Շարոն Քլարկն առաջին անգամ ելույթ կունենա Հայաստանում23 հունիսի 2016 - 18:14 AMT PanARMENIAN.Net - Հանրահայտ ջազ կատարող Շարոն Քլարկն առաջին անգամ համերգով հանդես կգա Հայաստանում, հայտնել է համերգի կազմակերպիչ Mezzo Production-ը։ Երգչուհին Հայաստանում հանդես է գալու Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ Պետական ջազ նվագախմբի հետ։ «Այս նախագծին աջակցել է ԱՄՆ դեսպանատունը և Հայաստանի ջազի ասոցիացիան», -ասել է Mezzo Production-ի ներկայացուցիչ Գայանե Պողոսյանը, գրում է Sputnik Արմենիան։ Բացի այդ` ջազի լեգենդը հուլիսի 3-ին վոկալի վարպետության դաս կանցկացնի երաժշտության, մասնավորապես ջազ երաժշտության բոլոր սիրահարների համար։ Քլարկի անունը հայտնի է ամբողջ աշխարհում. նա մշտապես շրջագայում է` ելույթ ունենալով հեղինակավոր համերգասրահներում և միջազգային մրցանակներ ստանալով։ Նա հաղթել է ոչ միայն Ամերիկայի ջազ մրցույթներում և փառատոներւմ, այլև Եվրոպայում։ Քլարկը, ով Berklee College of Music-ի շրջանավարտն է, նույն կերպ հմտորեն կատարում է ինչպես ջազ երաժշտություն, այնպես էլ բլյուզ, սոուլ և հոգևոր երաժշտություն։ Ինչպես ասում են ջազի քննադատները, նրա հիանալի կոնտրալտոն ի զորու է դյութել ցանկացած ունկնդրի։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |