Սենատոր Քեննեդին սատարում է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւին

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայկական համագումարի Հոգաբարձուների խորհրդի անդամ Աննի Տոտան եւ ԱՀՀ գործադիր տնօրեն Բրայան Արդունին շնորհակալություն են հայտնել սենատոր Էդվարդ Քեննեդիին Հայկական հարցերին, այդ թվում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւին սատարելու համար: Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել ԱՀՀ-ում, սենատոր Քեննեդին հանդես էր գալիս նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ նախորդ բանաձեւի օգտին: 2007 թվականի հուվարի 30-ին սենատորներ Ռիչարդ Դուրբինի եւ Ջոն Էնսայնի կողմից ներկայացված 106-րդ բանաձեւը կոչ է անում ԱՄՆ նախագահին երաշխավորել, որ Միացյալ Նահանգները պատշաճ կերպով են ընկալում մարդու իրավունքներին, էթնիկ զտումներին, մասնավորապես Հայոց ցեղասպանությանը, վերաբերող հարցերին:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---