Մոսկվան «խեղաթյուրված մեկնաբանություններ» է որակել Բաքվի խոսքերը ԼՂ հակամարտության կարգավորման մասին![]() 23 հունիսի 2016 - 19:14 AMT PanARMENIAN.Net - ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովի հայտարարություններին՝ հակամարտության փաթեթային կարգավորման պայմանավորվածության մասին: Ինչպես հայտարարել է Զախարովան հուլիսի 23-ի բրիֆինգի ժամանակ, Ադրբեջանը փորձ է անում յուրովի մեկնաբանել ձեռքբերված պայմանավորվածությունները: «Նախագահները եռակողմ հայտարարություն են ընդունել, որտեղ հաստատել են Վիենայում հանդիպման արդյունքները...», - ասել է Զախարովան: «Ես կխնդրեի... ղեկավարվել օրիգինալ հայտարարություններով, ոչ թե հանդիպման արդյունքները այլ ձև մատուցելուն ուղղված բավականին անբարեխիղճ հայտարարություններով», - նշել է նա, ևս մեկ անգամ խնդրելով չհղվել «խեղաթյուրված մեկնաբանություններին»: Մամեդովն ասել էր, որ եռակողմ հանդիպման ժամանակ Ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորման շուրջ է համաձայնություն ձեռք բերվել: «Նախ ազատում են 5 շրջանը, ապա՝ ևս 2 շրջանը, և հստակեցվում է միջանցքը: Ապա հստակեցվում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Կողմերը համաձայնության են հասել այդ ուղղությամբ»,- ասել է նա: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |