Մեծ Բրիտանիան կլքի ԵՄ-ն. Նախնական արդյունքներ24 հունիսի 2016 - 09:45 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայում ավարտվել է Եվրոպական միության կազմից դուրս գալու հարցով հանրաքվեն, որի նախնական արդյունքների համաձայն` ընտրողների կեսից ավելին քվեարկել է ԵՄ-ն լքելու օգտին: ԵՄ-ն լքելու օգտին է քվեարկել ընտրողների 51.8%-ը, մնալու օգտին` 48%-ը: Հանրաքվեին մասնակցել է ընտրողների 71.8%-ն՝ ավելի քան 30 մլն մարդ: Եվրոսկեպտիկների ղեկավար Նայջլ Ֆարաջը, խոսելով իրենց պատմական հաղթանակի մասին, ասել է. «Այսպիսով` բացվում է անկախ Միացյալ Թագավորության նոր արշալույսը», Independent-ին հղում անելով գրում է Tert.am-ը: Քաղաքական գործիչը նաև կանխատեսել է, որ քվեարկության արդյունքները կարագացնեն ԵՄ-ի վերջնական քայքայման գործընթացը: Աղբյուրը մանրամասնում է, որ վարչապետ Դևիդ Քեմերոնը, ով ԵՄ-ի կազմում մնալու ջատագովներից է, դեռևս հանդես չի եկել պաշտոնական հայտարարությումբ և սպասում է վերջնական արդյունքների հրապարակմանը: 2015-ի դեկտեմբերին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ֆիլիպ Համոնդը հայտարարել է երկրի` Եվրամիությունից դուրս գալու մասին հանրաքվե անցկացնելու օրենք ընդունելու մասին։ Համոնդը նշել է, որ օրինագիծն «ստացել է թագուհու արտոնագիրը», այսինքն, պաշտոնապես հաստատվել է։ Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը հայտարարել էր, որ Եվրամիության քաղաքական գերակայությունը Մեծ Բրիտանիայի պահպանումն է ԵՄ–ում։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա Լուկաշենկոն՝ Փաշինյանին․ Ակնկալում եմ շարունակել կառուցողական երկխոսությունը հարցերի լայն շրջանակի շուրջ «Միջազգային հարաբերություններում ամենաճիշտ կողմնացույցը ժողովրդական դիվանագիտությունն է»,–ասել է նա Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ճանապարհը փակ է Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է Միրզոյանը ՔՊ–ի հետ քննարկել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ |