Հայաստան-ԵՄ գործողությունների շարունակությունը կախված կլինի ՀՀ-ում կայանալիք ընտրությունների որակից

PanARMENIAN.Net - Առաջիկա խորհրդարանական ընտրությունները «լակմուսի թուղթ» կհանդիսանան Հայաստանի հետ Եվրամիության հետագա հարաբերությունների որոշման համար: Այդ մասին մարտի 27-ին «Ազատ եւ արդար ընտրություններն որպես ժողովրդավարության հիմք» խորագրով խորհրդաժողովում հայտարարել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Հեյկե Ռենատե Փայչը: Նրա խոսքերով, ԵՄ-ն հուսով է, որ քվեարկությունը երկրում կանցնի ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ նորմերին համապատասխան: «Հայաստանն առաջին երկիրն է, որտեղ ընտրություններ կկայանան «նոր հարեւանության» եվրոպական ծրագրի ստորագրումից հետո: Ծրագրով ամրագրվել են գործողությունները Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ 5 տարի ժամկետով, որի շարունակականությունը կախված կլինի ընտրական գործընթացի որակից»,-նշել է նա: «ԵՄ-ն ցանկանում է, որպեսզի ընտրությունների ընթացքում ապահովվեն քաղաքացիների իրավունքները, որպեսզի ընտրահանձնաժողովների անդամներն իրենց գործունեությունը պրոֆեսիոնալ կերպով վարեն, իսկ կեղծիքների դեպքում խախտողները ենթարկվեն պատասխանատվության ըստ օրենքի»,-նկատել է Գերմանիայի դեսպանը հավելելով որ Հայաստանը արդար, թափանցիկ ընտրություններ անցկացնելու հնարավորություն ունի, դրա համար հարկավոր է միայն իշխանությունների քաղաքական կամքը:



Հեյկե Ռենատե Փայչը նշել է նաեւ, որ միջազգային հանրությունը ակնկալում է Հայաստանում ժողովրդավարական ընտրությունների անցկացում` այդ ուղղությամբ դրական առաջխաղացմամբ, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---