Իրանում ադրբեջանցի անջատողականներ են ձերբակալվել լրտեսության մեղադրանքով![]() 24 հունիսի 2016 - 12:05 AMT PanARMENIAN.Net - Իրանի իշխանությունները հայտարարել են ադրբեջանական անջատողական խմբավորման 6 անդամի ձերբակալության մասին երկրի հյուսիս-արևմուտքում` լրտեսության մեղադրանքով, հայտնում է Associated Press-ը Իրանի պետական թերթի վրա հղումով: Ըստ աղբյուրների, կասկածյալները «գաղտնի ռազմական ու տնտեսական փաստաթղթեր էին հավաքում ու փոխանցում թշնամիներին»: Հայտնի է նաև, որ նրանք անջատողական Gamo խմբավորման անդամ են Իրանի Արևելյան Ատրպատական գավառում: Պարբերականը չի հստակեցնում, թե ինչպես են կասկածյալները գաղտնի տեղեկություններ ստացել: Իրանական ԶԼՄ-ները տեղի պաշտոնյայի վրա հղումով հայտնում են, որ իշխանությունները վերջին շրջանում ոչնչացրել և ձերբակալել են դիվերսիոն և ահաբեկչական գործողությունների մեջ կասկածվող մի քանի մարդկանց: Իրանում հայտարարում են նաև, որ Թեհրանում և 3 սահմանամերձ գավառներում ձերբակալվել է 10 ահաբեկիչ: Այս հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ իշխանությունները հայտարարեցին, որ անվտանգության ուժերը բացահայտել են ամենամեծ ահաբեկչական դավադրություններից մեկը: Ըստ հաղորդագրության, կասկածյալները մտադիր էին ահաբեկչություններ իրականացնել ու պայթյուններ Իրանի մայրաքաղաքում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |