Հյուսիսային Իռլանդիայում մտածում են Իռլանդիայի հետ վերամիավորվելու հանրաքվեի մասին![]() 24 հունիսի 2016 - 11:32 AMT PanARMENIAN.Net - Հյուսիսային Իռլանդիայի բնակիչների 55.8 %-ը դեմ է արտահայտվել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն Հյուսիային Իռլանդիայի ամենամեծ ազգայնական կուսակցությունը ` «Շինն Ֆեյնը», հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի դուրս գալը ԵՄ կազմից հիմք կհանդիսանա Իռլանդիայի հետ վերամիավորվելու վերաբերյալ հանրաքվեի անցկացման համար: «ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին որոշումը կտրուկ փոխում է քաղաքական իրավիճակն այստեղ` Իռլանդիայի հյուսիսում, և մենք կակտիվացնենք ջանքերն, ուղղված Իռլանդիայի հետ ընդհանուր սահմանի մասին հանրաքվեի անցկացմանը»,-հայտարարել է կուսակցության նախագահ Դեկլան Քիրնին: Մեծ Բրիտանիայում հունիսի 23-ին տեղի ունեցած ԵՄ անդամության վերաբերյալ հանրաքվեում հաղթանակ են տարել ԵՄ-ից դուրս գալու կողմնակիցները` հավաքելով ձայների 51,8 տոկոսը: Նա կարծիք է հայտնել, որ հանրաքվեի արդյունքները զրկում են Բրիտանիայի կառավարությանը Հյուսիսային Իռլանդիայի շահերը ներկայացնելու իրավունքից, քանի որ վերջինիս բնակչությունը քվեարկել է ԵՄ կազմում մնալու օգտին, հայտնում է Lenta.ru-ն Reuters-ի վրա հղումով: Մոտ կեսդարյա անդամակցությունից հետո ԵՄ-ն լքելու օգտին է քվեարկել ընտրողների 52%-ը, իսկ մնալու օգտին` 48%-ը: Միևնույն ժամանակ ըստ Sky News-ի, Հյուսիսային Իռլանդիայի բնակիչների 55.8 %-ը դեմ է արտահայտվել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն, «կողմ» է քվեարկել 44.2 %-ը: 1921-ին խաղաղ պայմանագիր ստորագրվեց Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միջև, որի արդյունքում Իռլանդիան ստացավ դոմինիոնի կարգավիճակ, իսկ 1949-ին` լիակատար անկախություն, իսկ Հյուսիսային Իռլանդիան մնաց որպես Մեծ Բրիտանիայի մաս: Ընթերցեք նաև. Աշխարհի արձագանքը Brexit-ին. Սա ամենաուժեղ հարվածն է եվրաինտեգրմանը 1945-ից հետո: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |