ԵԱՀԿ գործող նախագահը պարտաստվում է այցելել տարածաշրջան

ԵԱՀԿ գործող նախագահը պարտաստվում է այցելել տարածաշրջան

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը պատրաստվում է այցելել Հարավային Կովկասի տարածաշրջան:

Ինչպես հայտնում է ԵԱՀԿ մամուլի ծառայությունը այդ մասին է հայտարարվել Շնայմնայերի ու Մինսկի խմբի համանախագահների հանդիպումից հետո:

«Հանդիպման ընթացքում Շթայնմայերը ողջունել է հրադադարի ռեժիմի պահպանումը: Բերլինյան հանդիպման մասնակիցները համաձայնվեցին, որ շարունակական հրադադարը և քաղաքական գործընթացին վերադառնալն այլընտրանք չունի:»,- նշված է ԵԱՀԿ հայտարարության մեջ:

Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---