Էլէներգիայի սակագինը նվազել է 2.5 դրամով, բայց օգոստոսից բնակչությունը 4.4 դրամով ավելի կվճարի24 հունիսի 2016 - 11:57 AMT PanARMENIAN.Net - 2016-ի օգոստոսի 1-ից Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի 5.9 տոկոսով կամ 2.58 դրամով: Որոշումն ընդունվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հունիսի 24-ի նիստում: Հանձնաժողովն առաջարկում է տնային տնտեսությունների համար կՎտ/ժ-ի սակագինը ներկայիս 48.78 դրամից նվազեցնել մինչև 46.20 դրամ (ցերեկային) և 38.78-ից մինչև 36.20 դրամ` գիշերային, գրում է Panorama.am-ը: Սակայն, 2016-ի հուլիսի 31-ին Կառավարության և ՀԷՑ-ի նոր սեփականատեր «Տաշիր»-ի կողմից էլեկտրաէներգիայի բարձրացված սակագնի սուբսիդավորումն ավարտվում է: 2015-ի օգոստոսին էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացել էր 6.9 դրամով: Ստացվում է, որ բնակչությունը մոտ 4.4 դրամով ավելի կվճարի էլեկտրաէներգիայի դիմաց: Այսպիսով, ՀԾԿՀ-ի որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015-ի հունիսի 17-ի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2014 թվականի հուլիսի 1-ի №233Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին մասին» որոշումը: Կառավարությունը 2015-ի հոկտեմբերի 29-ին որոշում է ընդունել բնակչության մասով սուբսիդավորումը դարձնել հասցեական և այն տրամադրել առավել քիչ սպառում ունեցող խմբերին՝ մինչև 250 կՎտ էլեկտրաէներգիա օգտագործող բնակիչ-բաժանորդներին: Փոխհատուցման տրամադրումը հավասար չափով ստանձնել են կառավարությունն ու «Տաշիր» բարեգործական հիմնադրամը։ Ընդ որում, այդ պարտավորությունը գործում է սուբսիդավորման ամբողջ ժամանակահատվածի համար, այսինքն՝ սկսած օգոստոսի 1-ից մինչև 2016-ի հուլիսի 31-ը։ #ElectricYerevan «Հայաստանի էլէկտրական ցանցեր» ընկերությունը դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ ՀՀ-ում էլէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու հայտով: Հունիսի 17-ի նիստում ՀԾԿՀ-ն մասնակի բավարարեց հայտը՝ որոշելով օգոստոսի 1-ից սակագինը բարձրացնել 6,93 դրամով, ինչը բողոքի մեծ ալիք բարձրացրեց հասարակության շրջանում: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փարաքարի ղեկավարը հրաժարական է տվել «Ապրելու երկիրը» հայտարարել է, որ նախաձեռնել էր նրա իմպիչմենտի գործընթաց Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը կնորոգվեն Կհայտարարվի աշխատանքների իրականացման մրցույթ Սիմոնյան․ Առաջիկայում նախատեսվում էր Իրանի նախագահի այցը ՀՀ «Դա մեզ համար շատ կարևոր էր»,- նշել է նա Սիմոնյանը և Ստեֆանչուկը քննարկել են անվտանգային վիճակը Հարավային Կովկասում և Ուկրաինայում Զրույցը տեղի է ունեցել ուկրաինական կողմի նախաձեռնությամբ |