Հանրայինը կհեռարձակի փոքր երկրների ԵԱ-ում բասկետբոլի հավաքականի հանդիպումները24 հունիսի 2016 - 13:03 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 28-ին Մոլդովայում մեկնարկում է տղամարդկանց Եվրոպայի փոքր երկրների առաջնությունը, որին առաջին անգամ մասնակցելու է նաև Հայաստանի հավաքականը: Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը ձեռք է բերել խաղերը հեռարձակելու իրավունք և հայ մարզասերները հնարավորություն կունենան ուղիղ եթերում դիտել Հայաստանի ընտրանու մասնակցությամբ խաղերը, տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի բաժինը: Հայաստանի հավաքականն ընդգրկված է B ենթախմբում, որտեղ մրցելու է Մոլդովայի, Անդորրայի և Ուելսի հավաքականների հետ: 28 հունիսի 19:15 Մոլդովա-Հայաստան 29 հունիսի 14:45 Անդորրա-Հայաստան 30 հունիսի 14:45 Հայաստան-Ուելս Առաջին հորիզոնականներում գտնվող հավաքականները դուրս կգան կիսաեզրափակիչ: Բասկետբոլի Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպումներ կունենա Իրանի բասկետբոլի մեծահասակների և երիտասարդական թիմերի հետ: Նախապատրաստվելով Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը՝ բասկետբոլի Հայաստանի հավաքականը ուժերը կչափի Իրանի թիմի հետ: Խաղերը կկայանան հունիսի 24-ին և 25-ին, տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |