ԵԽ ղեկավար. ԵՄ-ն առանց Մեծ Բրիտանիայի էլ կպահպանի միասնությունը24 հունիսի 2016 - 14:20 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունն առանց Մեծ Բրիտանիայի էլ կպահպանի միասնությունը և կանցկացնի առաջին ոչ պաշտոնական գագաթնաժողովը հուլիսի 29-ին Բրյուսելում 27 անդամ երկրի մասնակցությամբ: Այդ մասին հայտարարել է ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը ԵՄ կառույցների ղեկավարների հետ հանդիպմանը` նվիրված Մեծ Բրիտանիայի դուրս գալուն ԵՄ-ից: «Դեռ հնարավոր չէ գնահատել այդ քայլի բոլոր քաղաքական հետևանքները, հատկապես Մեծ Բրիտանիայի համար»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Ես խոսել եմ բոլոր պետությունների և ԵՄ կառույցների ղեկավարների հետ: Այսօր ես խոսում եմ ԵՀ անդամ 27 երկրի անունից և կարող են հայտնել ԵՄ ընդհանուր դիրքորոշումը` ԵՄ-ն վճռական է պահպանել միասնությունն ի դեմս 27 անդամի»,-ասել է Տուսկը: «Ես առաջարկել եմ 27 երկրների ոչ պաշտոնական հանդիպում անցկացնել հուլիսի 28-29-ին կայանալիք ԵԽ խորհրդի շրջանակում, քննարկելու համար հետագա գործողությունները»,-ասել է ԵԽ ղեկավարը: ԵԽ հուլիսի 28-29-ի նիստին պետք է մասնակցեր նաև Մեծ Բրիտանիան: Տուսկը հավելել է, որ բրիտանական հանրաքվեն իրավական վակուում չի առաջացնի ոչ ԵՄ-ում, ոչ էլ Մեծ Բրիտանիայի հետ հարաբերություններում: «Քանի դեռ Մեծ Բրիտանիան պաշտոնապես չի հեռացել ԵՄ-ից, ԵՄ բոլոր օրենքներն ու նորմերը կգործեն ինչպես Մեծ Բրիտանիայում, այնպես էլ նրա հետ հարաբերություններում»,-ասել է Տուսկը: «ԵՄ-ն այլ արդյունք էր ակնկալում, բայց պատրաստ է բացասական սցենարին: Սա պատմական իրադարձություն է, սակայն անհրաժեշտ է խուսափել հիստերիկ արձագանքից»,- ասել է Տուսկը` վստահություն հայտնելով, որ Մեծ Բրիտանիայի դուրս գալով ԵՄ-ն չի մեռնի, այլ ավելի ուժեղ կդառնա: Մեծ Բրիտանիայում հունիսի 23-ին տեղի ունեցած ԵՄ անդամության վերաբերյալ հանրաքվեում հաղթանակ են տարել ԵՄ-ից դուրս գալու կողմնակիցները` հավաքելով ձայների 51,8 տոկոսը: ԵՄ կազմում մնալու օգտին քվեարկել է 48%-ը: Ընթերցեք նաև. Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է հրաժարականի մասին Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |