Էրդողանին «Մատանիների տիրակալ»-ից Գոլումի հետ համեմատած քաղաքացին դատապարտվել է ազատազրկման24 հունիսի 2016 - 13:23 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անձնական վիրավորանք հասցնելու մեղադրանքով Թուրքիայի քաղաքացի Ռըֆաթ Չեթինը դատապարտվել է 1 տարի 15 օրվա ազատազրկման: Չեթինը հայտնել է, որ պատրաստվում է բողոքարկել դատարանի վճիռը, քանի որ այն ժամանակ Էրդողանը դեռևս վարչապետ էր և իր գրառումը չէր կարող համարվել վիրավորանք նախագահի հասցեին: Երբ Էրդողանը դեռ զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը, Չեթինը Facebook-ում տեղադրել էր մի նկար, որտեղ համեմատել էր Էրդողանի և «Մատանիների տիրակալը» եռապատումի կերպարներից մեկի՝ Գոլումի դեմքի արտահայտությունները: 1 տարի 3 ամսվա բանտարկության դատապարտված Չեթինի պատիժը իջեցվել է 1 տարի 15 օրվա, իսկ պատժի կիրառումը հետաձգվել է 5 տարով, թուրքական Diken-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը: Էրդողանին Գոլումին նմանեցրած մեկ այլ քաղաքացու՝ բժիշկ Բիլգին Չիֆթչիի գործով հերթական դատական նիստը տեղի կունենա հուլիսի 14-ին: Չիֆթչին դատական վերջին նիստի ժամանակ հայտարարել էր, որ ցանկանում է արդարացվել՝ հաշվի առնելով ոչ թե Գոլումի լավ կամ վատ կերպար լինելը, այլ խոսքի ազատության իրավունքը: Վերջին տարիներին Թուրքիայի քաղաքացիների դեմ, այդ թվում լրագրողների, իշխանությունները տասնայկ հայցեր են ներկայացրել պաշտոնյաներին վիրավորելու մեղադրանքով: Ըստ օրենքի նախագահին հրապարակավ վիրավորելու համար նախատեսվում է տուգանք կամ 1-4 տարվա ազատազրկում: 2016-ի հունվարին Թուրքիայի Իզմիր քաղաքի բնակչուհի Ֆիլիզ Ակընջին դատապարտվել է 11 ամսվա և 20 օրվա ազատազրկման երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին վիրավորական ժեստի համար: Միջադեպը տեղի է ունեցել Իզմիրում 2014-ի մարտին, երբ Էրդողանը դեռ վարչապետ էր և հեռանում էր իր կուսակցության նախընտրական հանրահավաքից: Պատշգամբում կանգնած Ակընջին իբր նրան ինչ-որ ժեստ է ցույց տվել ձեռքով, որն Էրդողանը վիրավորական է համարել: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս |