Շոտլանդիան հայտարարել է ԵՄ մաս լինելու մտադրության մասին![]() 24 հունիսի 2016 - 13:46 AMT PanARMENIAN.Net - Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը ԵՄ-ից դուրս գալու վերաբերյալ Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած հանրաքվեից հետո, որի արդյունքում հաղթեցին միությունից դուրս գալու կողմնակիցները, հայտարարել է, որ Շոտլանդիան իր ապագան տեսնում է ԵՄ կազմում: «Շոտլանդիան հստակ քվեարկել է Եվրամիության կազմում մնալու օգտին»,-ասել է Շոտլանդիայի ազգային կուսակցության առաջնորդը: Ավելի վաղ Շոտլանդիան հայտարարել էր, որ Brexit-ը կարող է Շոտլանդիայի անկախության նախաբանը դառնալ: Ազգայնականների նախկին առաջնորդ Ալեքս Սալմոնդն արդեն կոչ է արել նոր հանրաքվե անցկացնել Շոտլանդիայի անկախության մասին, հայտնում է newsru-ն: 2014-ի սեպտեմբերին Շոտլանդիայի անկախության մասին հանրաքվեն ավարտվեց Մեծ Բրիտանիայից անջատվելու կողմնակիցների պարտությամբ`55% -ը դեմ արտահայտվեց այդ գաղափարին: Ուելսում ընտրողները կողմ են արտահայտվել Brexit-ին` Բրյուսելի հետ հարաբերությունները խզելու օգտին հանդես է եկել 854.6 հազար ընտրող, ԵՄ-ում անդամության օգտին է քվեարկել 772.3 հազարը: Հյուսիսային Իռլանդիայի բնակիչների 55.8 %-ը դեմ է արտահայտվել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն Հյուսիային Իռլանդիայի ամենամեծ ազգայնական կուսակցությունը ` «Շինն Ֆեյնը», հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի դուրս գալը ԵՄ կազմից հիմք կհանդիսանա Իռլանդիայի հետ վերամիավորվելու վերաբերյալ հանրաքվեի անցկացման համար: Նա կարծիք է հայտնել, որ հանրաքվեի արդյունքները զրկում են Բրիտանիայի կառավարությանը Հյուսիսային Իռլանդիայի շահերը ներկայացնելու իրավունքից, քանի որ վերջինիս բնակչությունը քվեարկել է ԵՄ կազմում մնալու օգտին: Ընթերցեք նաև. Հյուսիսային Իռլանդիայում մտածում են Իռլանդիայի հետ վերամիավորվելու հանրաքվեի մասին ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |