ԿԲ-ն Հռոմի պապի այցին նվիրված հուշամեդալ է թողարկել![]() 24 հունիսի 2016 - 15:44 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է հուշամեդալ՝ նվիրված Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Հայաստանի Հանրապետություն այցին, որի կարգախոսն է՝ «Այց առաջին քրիստոնյա երկիր»: Այ մասին տեղեկացնում է ՀՀ Կենտրոնական բանկը: Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ինքնաթիռը տեղական ժամանակով 15:00-ին վայրէջք կատարեց Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: Անցկացվեց դիմավորման պաշտոնական արարողությունը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի մասնակցությամբ: 301-ին Հայաստանում քրիստոնեությունը հռչակվել է պետական կրոն, ինչը կապված է Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան հետ: Սուրբ Գրիգոր Լուսավորիչը համաքրիստոնեական տոնելի սուրբ է, նրա մասունքները դարերի հոլովույթում սփռվել են ողջ քրիստոնյա աշխարհում: Համաքրիստոնեական շրջանակներում կարևորելով եկեղեցիների միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունների զորացումը՝ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը 2000-ին այցելել է Հռոմի Կաթողիկե եկեղեցի և նրա գահակալ Հովհաննես Պողոս Բ պապին, որն, իր հերթին, 2001-ին մասնակցել է քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու 1700-ամյակի տոնակատարություններին: Հուշամեդալի դիմերեսին պատկերված է Խոր Վիրապի վանքը Արարատ լեռան ֆոնի վրա և Ֆրանցիսկոս Պապի այցի թվագրումը, իսկ դարձերեսին՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի արձանը Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարի արտաքին որմնախորշում (2005, քանդակագործ՝ Խաչիկ Ղազանչյան), Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու և Հռոմի Կաթողիկե եկեղեցու զինանշանները: Հուշամեդալը սահմանափակ քանակությամբ է և ունի պատմամշակութային արժեք: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |