ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿԱՐԵՎՈՐ Է, ՈՐՊԵՍԶԻ ԲԱՔՈՒՆ ՀԱՎԱՏԱՐԻՄ ՄՆԱ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳԱՂԱՓԱՐԻՆ

PanARMENIAN.Net - Հեյդար Ալիեւի հայտարարությունները հավաստում է պաշտոնական Բաքվի կողմնակցությունը ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը եւ դեռեւս անհանգստության հիմք չեն տալիս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, հայտարարել է ՀՀ ԱԳՆ նախարար Վարդան Օսկանյանը` ներկայացնելով Երեւանի դիրքորոշումը Ադրբեջանի կողմից իր բանակի կարիքների համար հատկացումների կտրուկ ավելացման առնչությամբ: Նախարարի խոսքերով` ադրբեջանական բանակի կարիքների համար հատկացումների աճն Ադրբեջանի ներքին գործն է, Հայաստանն ավելի շատ ուշադրություն է դարձնում պաշտոնական Բաքվի դիրքորոշմանը: «Մեզ համար կարեւոր է, որպեսզի Ադրբեջանը հավատարիմ մնա ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գաղափարին»,- ընդգծել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:
 Ուշագրավ
---