Հռոմի պապը Մայր աթոռում է. Կայացել է Բարիգալստյան արարողությունը![]() ![]() PanARMENIAN.Net - Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ժամը 15:35-ին հայ հոգևորականների ուղեկցությամբ և եկեղեցու զանգերի ներքո ժամանել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածին: Մայր Տաճարում Հռոմի պապին դիմավորել են երեխաները՝ Վատիկանի և ՀՀ-ի դրոշներով: Մայր Տաճար են եկել բազմաթիվ քաղաքացիներ՝ Պապի օրհնությունը ստանալու: Բարիգալստյան` «Հրաշափառի» արարողությունն ուղեկցվել է Հոգևոր երգչախմբի կատարմամբ: Մուտք գործելով Մայր տաճար` Պապը համբուրել է Սբ Ավետարանն ու Սբ Խաչը: Նա օրհնել է Մայր տաճարում հավաքվածներին, ընթերցել է «Ի մեջ տաճարիս» աղոթքը: Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ինքնաթիռը տեղական ժամանակով 15:00-ին վայրէջք կատարեց Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: Անցկացվեց դիմավորման պաշտոնական արարողությունը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի մասնակցությամբ: Հռոմի պապի Հայաստանի Հանրապետություն եռօրյա այցի կարգախոսն է՝ «Այց առաջին քրիստոնյա երկիր»: Կարդացեք նաև՝ ԿԲ-ն Հռոմի պապի այցին նվիրված հուշամեդալ է թողարկել ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |