Պապը կրկին ասում է «ցեղասպանություն»՝ շեղվելով նախապես պատրաստված ելույթից![]() 24 հունիսի 2016 - 19:39 AMT PanARMENIAN.Net - Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կրկին օգտագործել է «ցեղասպանություն» բառն` Օսմանյան թուրքիայի կողմից հայերի ոչնչացումը բնութագրելիս: New York Times պարբերականը նշում է, որ Պապը շեղվել է իր նախապես պատրաստված «զգուշավոր դիվանագիտական» ելույթից, ավելացնելով «ցեղասպանություն» թեմինը «ողբերգություն» որակումից հետո: «Տխուր է, որ այս ողբերգությունը, այս ցեսասպանությունն առաջինն էր 20-րդ դարի մարդկության աղետներից, որոնք հնարավոր դարձան ուղեղները մթագնած ռասայական, գաղափարախոսական ու կրոնական նպատակների իրագործման պատճառով», - ասել է նա: Նույն եզրույթը Ֆրանսիսկոսն օգտագործել էր 2015 թվականի ապրիլի 12-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողության ժամանակ: Նա հայտարարել էր նաև, որ Հայոց ցեղասպանությունը, նացիզմն ու ստալինիզմը 20-րդ դարի մեծագույն հանցագործություններն են: Կարդացեք նաև. Հռոմի պապը՝ նախագահին. Պատմության ամենաողբերգական պահերին Քրիստոսի մեջ վեր հառնելու ուժ եք գտել Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |