Հռոմի պապը խճանկար է նվիրել Կաթողիկոսին24 հունիսի 2016 - 21:39 AMT PanARMENIAN.Net - Եռօրյա այցով Հայաստան ժամանած Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում: Այդ մասին է հայտարարել Ֆրանցիսկոսի մամուլի գրասենյակի տնօրեն մոնսինյոր Ֆեդերիկո Լոմբարդին: Նա նշել է, որ ավելի քան 40 եպիսկոպոսներ էին ներկա եղել, որոնք պապին շատ բարյացակամ են ընդունել, հայտնում է «Երկիր»-ը: Հայրապետերը նվերներ են փոխանակել, մասնավորապես, Պապը կաթողիկոսին նվիրել է Տիրամոր խճանկարը: Անդրադառնալով օրվա իրադարձություներին, Լոմբարդին առանձնացրել է Պապի ելույթի այն հատվածը, որտեղ նա արտաբերում է «ցեղասպանություն» բառը:
Պապը շեղվել էր իր նախապես պատրաստված «զգուշավոր դիվանագիտական» ելույթից, ավելացնելով «ցեղասպանություն» թեմինը «ողբերգություն» որակումից հետո: «Տխուր է, որ այս ողբերգությունը, այս ցեսաղպանությունն առաջինն էր 20-րդ դարի մարդկության աղետներից, որոնք հնարավոր դարձան ուղեղները մթագնած ռասայական, գաղափարախոսական ու կրոնական նպատակների իրագործման պատճառով», - ասել է նա: «Շատ լավ, կազմակերպված ձևով ենք մոտենում առաջին օրվա ավարտին», - եզրափակել է նա: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ ԵՊՀ 10 ուսանող ստացել է Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ Ձերբակալվել է Վահագն Չախալյանը և ևս 4 անձ Նրանք կասկածվում են խմբակային խուլիգանություն կատարելու մեջ |