Թուրք գործարարները միացել են Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի դեմ «պայքարին»27 մարտի 2007 - 18:36 AMT PanARMENIAN.Net - Վաշինգթոնում կայացած ամերիկացի եւ թուրք քաղաքական գործիչների եւ գործարարների 26-րդ ամենամյա կոնֆերանսին քննարկվել է Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունման հարցը: Ինչպես գրում է Turkish Daily News-ը, քննարկման եւս մեկ թեմա էր Հրանտ Դինքի սպանությունը դատապարտող բանաձեւի ընդունումը: «Ամեն բան ասված է եւ ես հուսով եմ, որ բանաձեւը (Հայոց ցեղասպանության մասին) չի անցնի»,- ասել է Թուրքիայի Գլխավոր շտաբի ղեկավարի տեղակալ, գեներալ Էրգին Սայգյունը Վաշինգթոնում թուրքական դեսպանատանը կայացած ընդունելությանը: Թերթը գտնում է, որ եթե նույնիսկ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւն ընդունվի Կոնգրեսի կողմից, ԱՄՆ-ի դիրքորոշումը չի փոխվի: «Անկախ այն բանից, թե ինչպիսի բանաձեւ կընդունի Կոնգրեսը, Ամերիկայի դիրքորոշումը չի փոխվի: Մենք, այնումաենայինիվ, կարծում ենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը չի անցնի»,- հայտարարել է Անկարայում ԱՄՆ դեսպան Րոն Ուիլսոնը: Turkish Daily News-ը նաեւ նշում է, որ կոնֆերանսին ներկա են գտնվել Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Ալի Բաբաջանը եւ Microsoft-ի ղեկավար Բիլ Գեյթսը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է` ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները «ՀՀ նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- ասել է նա Մշակվել է Երևանում օդի աղտոտվածության տեղեկատվական հարթակ, որը հասանելի կլինի բոլորին Այն կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին |