Հռոմի պապը Ծիծեռնակաբերդ է այցելել, հանդիպել Ցեղասպանությունը վերապրածների ժառանգներին (վիդեո)![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանում եռօրյա այցով գտնվող Հռոմի պապ Ֆրանցիսկոսն, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարոգին Բ-ն, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հոգևոր և պետական այրերի ուղեկցությամբ այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիր ու Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ: Այնտեղ նրանք ծաղիկներ են դրել ու աղոթել են զոհերի հիշատակին: Կատարվել է բարեխոսական կարգի արարողությունը՝ հայցելով սրբադասված նահատակների բարեխոսությունը: Հայոց եկեղեցու կողմից Ցեղասպանության զոհերը սրբադասվել են 2015 թվականի ապրիլի 23-ին: Ֆրանցիսկոս Պապն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Հիշողությունների պուրակ՝ օրհնել իր անվամբ տնկված եղևնին, որից հետո գրառում է կատարել Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվո այցելուների գրքում: «Այստեղ աղոթում եմ՝ ցավը սրտիս մեջ, որպեսզի այլևս նման ողբերգություններ, ինչպիսին սա է, չկրկնվեն, որպեսզի մարդկությունը չմոռանա և գիտենա չարության փոխարեն ապրել բարությամբ: Աստված պարգևի սիրեցյալ հայ ժողովրդին և ամբողջ աշխարհին խաղաղություն և իմաստնություն: Աստված պահպանի հայ ժողովրդի հիշողությունը: Հիշողությունը չի կարելի ո'չ պղտորել, ո'չ մոռանալ: Հիշողությունը խաղաղության և ապագայի աղբյուրն է»,-գրել է Սրբազան Քահանայապետը: Հուշահամալիրում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին են մոտեցել Հայոց ցեղասպանությունը վերապրածների մի խումբ ժառանգներ՝ զավակներ և թոռներ, որոնց նախնիները, Մեծ Եղեռնի որբեր լինելով, Պիուս Տասնմեկերորդ Պապի որոշմամբ օթևան էին գտել պապական Կաստել Գանդոլֆո դղյակ-ամառանոցում: Իր այցի առաջին օրը Ֆրանցիսկոսը կրկին ցեղասպանություն է որակել 1915-ին հայերի բնաջնջումը, ընդ որում, շեղվելով նախօրոք գրված ելույթի տեքստից: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |