The New York Times. Պապը շեղվում է չափազանց զգուշավոր ելույթի տեքստից՝ ասելով «ցեղասպանություն»![]() 25 հունիսի 2016 - 10:05 AMT PanARMENIAN.Net - Ֆրանցիսկոս պապը Հայաստանում խոսել է Օսմանյան թուրքերի կողմից իրականացված հայոց կոտորածի մասին` այն անվանելով «գաղափարապես ձևավորված և ծրագրված ցեղասպանություն»: Այս մասին գրում է The New York Times-ը` նշելով, որ պապն այս խոսքերն ասել է կոտորածների հարյուրամյա տարելիցի առթիվ Հայաստան կատարած խորհրդանշական այցի ժամանակ: Իր այցի առաջին օրը Ֆրանցիսկոսը կրկին ցեղասպանություն է որակել 1915-ին հայերի բնաջնջումը, ընդ որում, շեղվելով նախօրոք գրված ելույթի տեքստից: Ինչպես նշում է պարբերականը, իր եռօրյա այցի համար պատրաստված չափազանց զգուշավոր ելույթի տեքստին Ֆրանցիսկոսն ավելացրել է «ցեղասպանություն» քաղաքական եզրույթը` ակնհայտորեն շեղվելով իր տեքստի բնօրինակից: Եվ 2015-ի իր խոսքը կրկնելու փոխարեն, երբ հայտարարել էր, որ այն «համարվում է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը», Ֆրանցիսկոս պապը պարզապես կատարվածը ցեղասպանություն անվանեց` հող պատրաստելով Թուրքիայի նոր կատաղության համար: Թերթը նշում է, որ Պապի այցի նախօրեին Վատիկանը զերծ էր մնացել «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելուց` հաշվի առնելով բառի քաղաքական և ֆինանսական կիրառումների հանդեպ Թուրքական ընդդիմադիր վերաբերմունքը, քանի որ այդ բառի օգտագործումը հայերին հիմք է տալիս փոխհատուցման պահանջ ներկայացնելու, գրում է Tert.am-ը: Սակայն, ինչպես ընդգծում է պարբերականը, Ֆրանցիսկոսը երբեք չի խուսափել իր միտքը հայտնելուց և ավելացրել է այդ բառը նախագահական նստավայրում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և դիվանագիտական կորպուսին ուղղված իր ելույթի վերջին րոպեին: Ներկաները պապի ելույթը ողջունել են հոտնկայս ծափահարություններով: Կրադացեք նաև՝ Ֆրանցիսկոս պապը Ծիծեռնակաբերդ է այցելել (վիդեո) ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |