Ցեղասպանության բանաձևին դեմ քվեարկած պատգամավորը՝ Փազարի պատվավոր քաղաքացի. Կոչումից հրաժարվել է![]() 25 հունիսի 2016 - 10:52 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Թոքաթ նահանգի Փազար շրջանի ՏԻՄ մարմինների որոշմամբ Բունդեսթագում Հայոց ցեղասպանությանը դեմ քվեարկած միակ պատգամավորին պատվավոր քաղաքացու տիտղոս է շնորհել: Փազարի շրջանային խորհորդի նիստում որոշում է կայացվել Գերմանիայի «Քրիստոնյա-դեմոկրատ միություն» կուսակցությունը ներկայացնող թուրքական ծագմամբ Բեթթինա Քուդլային Փազարի պատվավոր քաղաքացի հռչակել, թուրքական Hürriyet-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը: Հունիսի 2-ին Գերմանիայի Խորհրդարանում 11 թուրք պատգամավորից առնվազն 7-ը կողմ են քվեարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Թուրք պատգամավաորներից մի քանիսը ներկա չէին քվեարկությանը: Հունիսի 12-ին Քուդլան, արձագանքելով Փազարի շրջանային խորհրդի այս որոշմանը, Twitter-ում գրել է. «Շատ շնորհակալ եմ պատվավոր քաղաքացու տիտղոսի համար: Սակայն, ցավոք, ստիպված եմ տեղեկացնել, որ չեմ կարող ընդունել այս տիտղոսը»: Հայտնի է դարձել նաև, որ նույն նիստի ժամանակ խորհուրդը ծագումով թոքաթցի Ջեմ Օզդեմիրին զրկել է իրենց համերկրացին լինելուց: Օզդեմիրը Գերմանիայի «Կանաչների» կուսակցության համանախագահն է և Բունդեսթագում հաստատված Հայոց ցեղասպանության բանաձևի հեղինակներից: Հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագը հաստատեց խորհրդարանում ներկայացված կուսակցությունների համատեղ նախապատրաստած բանաձևը, որը ճանաչում և դատապարտում էր Հայոց ցեղասպանությունը՝ ընդունելով նաև Գերմանիայի մեղքը և մասնակցությունը տեղի ունեցած ողբերգությունում: Բանձևը հաստատվել էր ձայների ճնշող մեծամասնությամբ. միայն մեկ պատգամավոր ձեռնպահ էր մնացել, ևս մեկը (Բեթթինա Քուդլան) դեմ էր քվեարկել բանաձևին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |