Հռոմի պապը Գյումրիում պատարագ է մատուցել. Մասնակցել են հազարավոր մարդիկ (Թարմացված)25 հունիսի 2016 - 11:57 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 25-ին՝ 11:20-ին Գյումրի քաղաքի Սուրբ Վարդանանց հրապարակում Ամենայն Հայոց Կաթողիկոսի աղոթակցությամբ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը սկսել է Սուրբ Պատարագը: Դեռ վաղ առավոտից գյումրեցիները սպասում էին Պատարագին: Զննման մի քանի անցակետով անցնելուց հետո՝ համապատասխան տոմսի ու անձնագրի առկայության դեպքում հավատացյալները մուտք էին գործում հրապարակ: Երիտասարդ կամավորականները Հռոմի պապի պատկերով գլխարկներ, շարֆեր ու ջուր են բաժանել: Մարդկանց տրվել են նաև գրքույքներ՝ հայերեն ու իտալերեն աղոթքի տեքստերով: Տեր Տիգրան քահանա Մխիթարյանը տեղեկացրել է, որ Վրաստանի բոլոր հայաբնակ և ոչ հայաբնակ շրջաններից հազարավոր հավատավոր մարդիկ այցելում են Գյումրի` պատմական պահի ականատեսն ու մասնակիցը դառնալու համար:
«Մենք ինքներս, ովքեր եկել ենք այս ուղտագնացությանը, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու ուխտավորներն ենք մեր հոգևոր դասի հետ միասին, Սամցխե Ջավախքի տարածաշրջանից ենք` Ախալցիխե, Ախալքալաք Նինոծմինդա շրջանների բնակիչներն ենք, ընդհանուր թվաքանակով մոտ 150 հոգի ենք: Գյումրի այցելում են ոչ միայն Սամցխե Ջավախեթիի բնակիչները այցելում են նաև Կաթողիկե համայնքի ներկայացուցիչները»,-ասել է հոգևոր հովիվը: Նա հայտնել է Պատարագին մասնակցելու նախաձեռնության մասին նախապես տեղեկացրել են հավատացյալներին, իսկ նրանք ցանկություն են հայտնել մասնակցել Գյումրիում մատուցվելիք պատարագին, գրում է Tert.am-ը: 12:05-ին Սուրբ Պատարագն ավարտվել է: Հռոմի Պապը նաև կայցելի Անարատ Հղիության Հայ քույրերի միաբանություն, Հայաստանյայց առաքելական Ս. եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդանիստ Յոթ Վերք Ս. Աստվածածին եկեղեցի և Սրբոց Նահատակաց հայ կաթողիկե Մայր Տաճար: Հունիսի 25-ի առավոտյան Հայաստանում եռօրյա այցով գտնվող Հռոմի պապ Ֆրանցիսկոսն, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարոգին Բ-ն, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հոգևոր և պետական այրերի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիր ու Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ: Այնտեղ նրանք ծաղիկներ են դրել ու աղոթել են զոհերի հիշատակին: Կատարվել է բարեխոսական կարգի արարողությունը՝ հայցելով սրբադասված նահատակների բարեխոսությունը: Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |