ՀՀ նախագահ. Մարդիկ դժվար են ընկալում՝ ինչպես փոխզիջումների գնալ երկրի հետ, որը խախտեց իր պարտավորությունները![]() 25 հունիսի 2016 - 13:40 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հռոմի պապի Հայաստան այցին ընդառաջ հարցազրույց է տվել «Ռադիո Վատիկան»-ին, որում, մասնավորապես, անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի շուրջ գործընթացին: Ինչպես գրում է Panorama.am-ը, Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: «Իհարկե մինչև ապրիլյան իրադարձությունները մենք խոսում էինք այն մասին, որ խնդիրը պետք է լուծվի փոխզիջումների հիման վրա: Այժմ մարդիկ մի քիչ դժվար են ընկալում թե ինչպես կարելի է փոխզիջումների գնալ մի երկրի հետ, որը խախտեց իր միջազգային պարտավորությունները», - ընդգծել է Սերժ Սարգսյանը: «Այնուհանդերձ, ես համոզված եմ, որ մենք պետք է գտնենք լավագույն ճանապարհը: Լավագույնը ոչ թե Ադրբեջանի համար, լավագույնը ոչ թե Հայաստանի համար, այլ լավագույնը Լեռնային Ղարաբաղի բնակչության, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար և գտնելու ենք այդ լավագույն լուծումը, ես համոզված եմ դրանում, ինչը կբերի իհարկե մեծ զարթոնքի՝ ինչպես Ղարաբաղում, այնպես էլ Հայաստանում և սփյուռքում», - ասել է ՀՀ նախագահը: Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացել է ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն: Կարդացեք նաև. Ուորլիք. Նախագահները գիտակցում են՝ պատերազմն աղետ կլինի, Մոսկվային այն ևս պետք չէ Մոսկվան «խեղաթյուրված մեկնաբանություններ» է որակել Բաքվի խոսքերը ԼՂ հակամարտության կարգավորման մասին ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |